Կիրակի, սեպտեմբերի 24 առավոտյան թուրք հաքերներից կազմված ASLAN NAFERLER խմբավորումը կոտրել է destination-armenie.fr ֆրանսալեզու կայքը, որը հանդիսանաում է Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը:
Նույն օրը, թուրք հաքերներից կազմված նույն խմբավորումը կոտրել է նաև Ֆրանսիայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական Պալատի կայքէջը www.cciarmenie.fr.
Բարեբախտաբար, աշխատակիցների զգոնության և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կարճ ժամանակում վերականգնել կայքէջերի բնականոն աշխատատաանքը, չհաշված որոշ անսարքությունների, որոնք կվերականգնվեն սեղմ ժամկետներում:
Այս երկու կազմակերպությունները, որոնք ֆրանսիայում գործում են 2015 թվականից ի վեր, Հայաստանը ներկայացնող կառույցներ են։
Այս առիթով Ֆրանսյայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական Պալատի ներկայացուցիչ ու Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի հիմնադիր Վարդան Գաբրիէլեանը խիստ դատապարտել է թուրքական այս անհեթեթ թշնամական արարքը, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Թուրքիայի ճիգերը՝ ամեն կերպ խոչնդոտներու Հայաստանի զարգացմանը ուղղված ցանկացած նախաձերնությանը, որը ամրապնդում է այն համոզմունքը, որ հայը դատապարտված է իր ճիգերը կրկնապատկելու ու դեմ հանդիման գալու ոչ միայն աշխատանքային տարբեր բնույթի դժվարություններին, այլ նաև Թուրքիայի թշնամական խոչնդոտներին:
Վարդան Գաբրիելեանը հայտարարեց նաև, որ Ֆրանսիայի մեջ Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակը, որը արդեն հաջողել է հետաքրքրել ֆրանսիական մամուլը՝ Հայաստանի զբոսաշրջական գրավչությամբ, կշարունակի իր աշխատանքները մամուլի ու զանգվածային լրատվության ուղղությամբ և իր ուժերը առաջիկա շրջանում առավելապես կկենտրոնացնի տուրիզմի գործակալությունների վրա, նրանց լավագույն ձևով վերապատրաստելու և Հայաստանի տուրիստական առավելություններըֆրանսիացի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար։
Այս հարձակումը նախորդում է Փարիզում բացվող Top Résa միջազգային ցուցահանանդեսին, որը սկսում է վաղը և որը համարվում է աշխարհում զբոսաշրջության ուղղվածկարևորագույն միջոցառումներից մեկը:
Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել թուրք և ադրբեջանցի հաքերների կողմից կաղմակերպվող կիբեր հարցակումները, որոնք նպատակ ենհետապնդում խոչնդոտել Հայաստանի զարգացմանը նպաստող քայլերին։
Կից՝ երեկ կեսօրին արված կայքի նկարը (Սքրինշոթ)
Հարգանքներով՝
Ա. ԱռաքելյանՖրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակ
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը