«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն զբաղված է շինարարական խնդիրներով, Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ: Եկեղեցին ոչինչ չի անում՝ հոգեորսության դեպքերը կանխելու համար. ամեն ինչ թողնված է ինքնահոսի: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը մի «աղոթքի ծառայության» հայտարարության հետքերով գնաց, մասնակցեց խմբակային աղոթքին, եւ հետո պարզվեց, որ թեեւ ողջ ընթացքում աղոթողներն ու քարոզիչը տալիս էին Հիսուս Քրիստոսի անունը, ձեռքերը վեր բարձրացնում, բղավում, այնուամենայնիվ, որեւէ առնչություն չունեին Հայ առաքելական եկեղեցու հետ: Ովքեր են նրանք, պարզել չհաջողվեց: Մեր թղթակիցը եղել է տոտալ վերահսկողության տակ, քանի որ դեմքն անծանոթ է եղել աղոթողների համար, որոնց մեջ եղել են նաեւ երեխաներ: Արգելվել է անգամ միացնել հեռախոսը: Տեր Եսայի քահանա Արթենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ աղոթքի ծառայություն տերմինն իր ամբողջ բովանդակությամբ եւ էությամբ արդեն իսկ աղանդավորական է: Ու հայտարարվում է, որ այն անվճար է, ենթադրվում է բիզնես, իսկ սա հոգեորսությամբ մարդկանց իրենց թիրախը գցելու մի տարբերակ է: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Առաքելական եկեղեցին՝ ուղղված կրոնական կազմակերպությունների դեմ, քահանան պատասխանեց. «Եկեղեցին երբեք չի պայքարում ընդդեմ, մեր քարոզչության մեր, հովվական գործունեության նպատակը երբեւէ ընդդեմ ինչ-որ բանի չէ, այլ հանուն է»: Բայց հանունն էլ կարծես թե օգուտ չի տալիս իրավիճակին»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը