Իշխանությունը հաշտություն է կնքել Սամվել Բաբայանի հետ, թե իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով դատավարությունն ուշագրավ ընթացք է ստանում։ Դատարանում ցուցմունք տվող վկա Աշոտ Շուշանյանը սեպտեմբերի քսաներեքի նիստում հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։Ըստ նրա՝ ցուցմունքում տեղ են գտել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանին փակելու մասին թերեւս կանխատեսում էին շատերը։ Նա մտադիր էր ռադիկալ գործողություններ ծավալել, հասցրել էր մի քանի հարցազրույցներ տալ, կոշտ քննադատել իշխանություններին։ Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ընտրություններից առաջ Բաբայանին ձերբակալեցին։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույքը, եթե իշխանությունը կեղծեր ընտրությունները։ Իսկզբանե Բաբայանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը, որ իշխանությունն իր գլխին գործ է սարքում եւ ամեն ինչ ակնհայտ կեղծ է ու շինծու։ Եւ ահա, ամիսներ անց Բաբայանի այդ պնդումը, որքան էլ տարօրինակ է, կարծես հաստատվում է։ Վկա Աշոտ Շուշանյանը հայտարարել է, որ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։ Շուշանյանը, որը ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ընկերն է, պատմել է՝ երբ Գաբրիելյանին ձերբակալել են, ինքը ՕՐՕ դաշինքի Էջմիածնից պատասխանատու Սուսաննայի օգնությամբ գնացել է Երևան՝ և այդ լուրը հայտնել Սամվել Բաբայանին: Ընդ որում, Շուշանյանի խոսքով, Բաբայանն իրեն հանձնարարել է ջնջել ինչ-որ պլանշետի «միջի եղածը»: Վերջինս, չհասկանալով, թե խոսքը ում կամ ինչի մասին է, միաժամանակ չի փորձել պարզաբանում ստանալ Բաբայանից և դուրս է եկել, իսկ խոսակցությունն այդքանով ավարտվել է: Ավելի ուշ, սակայն, ըստ վկայի, քննիչն իրեն ստիպել է գրել, որ Բաբայանի հետ զրուցել են նաև Ղարաբաղ գնալու և Վրաստանից հրթիռ տեղափոխելու մասին։ Վկայի խոսքով՝ 2017 թվականի մարտին ինքը և Գաբրիելյանը խաղատնից դուրս գալով ուղևորվել են Սևան առանց հստակ նպատակակետի։ Սևանի ՃՈ հենակետի մոտ տեսուչները կանգնեցրել են Գաբրիելյանի մեքենան, խուզարկել այն, ապա վերջինիս տարել իրենց հետ։ Հենց այս մասին էլ, վկայի պնդմամբ, ինքը պատմել է Սամվել Բաբայանին։ «Քննիչը առավոտից իրիկուն դավադիտա արել․․․ ես էլ հիվանդ տղա եմ, կանտուզիա տարած․․․ առավոտից իրիկուն սոված-ծարավ պահելա, ասելա գրի», - պատմել է վկան: - «Եկավ էդ հրթիռը գրելու ժամանակ՝ ասի հրթիռ ես չեմ տեսել, ոչ էլ տեղյակ եմ, գրեմ ինչի՞ համար: Բա՝ հրթիռը գրականա, գրի: Դավադիտ անելուց հետո նադայել ընլնելուց բռնել եմ՝ գրել»,- դատարանում անսպասելի հայտարարել է Շուշանյանը։ Ըստ մեղադրանքի Սամվել Բաբայանը 50 հազար դոլար է խոստացել այս գործով մեղադրյալ, իր մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանին՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար: Գաբրիելյանն էլ Վրաստանում գործարար կապեր ունեցող Հրաչյա Մայիլյանի միջոցով գտել է զինատեսակը: Դատարանում վկա Աշոտ Շուշանյանը նաև ասաց՝ մինչ ինքը նախաքննական ցուցմունք էր տալիս, քննիչը հաճախ դուրս էր գալիս սենյակից, այնուհետև վերադառնալով՝ իրեն ստիպում գրել այս կամ այն դրվանգի մասին։ Ըստ էության, դատավարությունն անսպասելի ընթացք է ստացել, որպես կանոն, եթե անգամ իշխանությունները ինչ-ինչ պատճառներով շինծու գործ են <<կարում>> իրենց թիրախների վրա, ապա ամեն ինչ կազմակերպված հասցնում են տրամաբանական ավարտին։ Սամվել Բաբայանի գործն ակնհայտորեն դուրս է եկել իր ուղեծիրից, սա կամ նշանակում է, որ գործով անցնող վկաները լուրջ աջակցություն են ստացել ինչ-որ տեղից ու չեն վախենում իշխանություններից, անգամ հայտարարում են, որ ճնշման ներքո են գրել նախաքննական ցուցմունքները, կամ էլ իշխանությունը հաշտություն է կնքել Բաբայանի հետ եւ նրա ազատումը մոտ է։ Գործով հաջորդ դատական նիստը երկուշաբթի է՝ սեպտեմբերի 25-ին։ Անի Սահակյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am