Ինչպես չեղարկել Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին Արցախի նախագահի հրամանագիրը

Ի լրումն Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին Արցախի նախագահի հրամանագրի վերաբերյալ իմ 28.09.2023թ. https://www.facebook.com/stepan.hasanjalalyan/posts/pfbid0ixsj2NcqKYqDbqTa4dbgd8an9RCgnVKjXfkYrzNDhq1qe7JznFPwJ6DYjcSkC6uql հրապարակման:
Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ստորագրել է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր: Տվյալ հրամանագրի տեքստը չի հրապարակվել, այն առկա չէ նաև Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական՝ arlexis.am կայքում: Արցախի նախագահի կողմից նման բովանդակությամբ հրամանագիր ստորագրելու մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի 2023թ. սեպտեմբերի 28-ին հրապարակած հայտարարությունից:
Արցախի Հանրապետության ներպետական օրենսդրությունն Արցախի Հանրապետության որևէ պաշտոնատար անձի, այդ թվում նաև հանրապետության նախագահին, իրավունք չի տալիս դադարեցնել հանրաքվեով հռչակված Արցախի Հանրապետության գոյությունը: Հետևաբար, նշված հրամանագիրն ԱՊՕՐԻՆԻ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՈՐԵՎԷ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ: Սակայն, քաղաքական առումով, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեօկուպացիայի համատեքստում, անհրաժեշտ է չեղարկել տվյալ հրամանագիրը:
Նշված հրամանագիրը մինչև 2024թ. հունվարի 1-ը չեղարկելու համար առկա է իրավական երկու ճանապարհ՝
առաջին. Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ըստ որի՝ սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Գերագույն դատարանը օրենքով սահմանված կարգով՝ որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, և 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ըստ որի՝ Գերագույն դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով սահմանված դեպքերում, կարող է դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագրի համապատասխանությունը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը որոշելու համար:
երկրորդ. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2019 թվականի մայիսի 30-ի ՀՕ-24-Ն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով, կարող է ստորագրել հրամանագիր Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին իր՝ 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի և Գերագույն դատարանի բնականոն աշխատանքները վերսկսելուն խոչընդոտող հնարավոր խնդիրները՝ առավել իրատեսական է խնդրի լուծման երկրորդ տարբերակը, ըստ որի Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրում է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին իր՝ 2023թ. սեպտեմբերի 28-ին ընդունած հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանագիր, որի մասին էլ հայտարարությամբ հանդես է գալիս Արցախի տեղեկատվական շտաբը:


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 1516 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել Ուշիի աղետաբեր վթարը․ գյուղերում սգում են 9 զոհերի մահը․ ինչպես եղավ, և ով էր հիմնական մեղավորը Սամվել Կարապետյանի ձերբակալումը քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Թանդիլյան Արթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամ «Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ՝ ի աջակցություն Կարապետյանի Երբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Զելենսկին Մելանյա Թրամփին կպարգևատրի Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով Որոշվել է ամբողջությամբ չեղարկել Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին ՔՊ-ին անհրաժեշտ է ԱԺ-ում ստանալ ադրբեջանահաճո հանրաքվե իրականացնելու համար ընդդիմության ձայները Գագիկ Ծառուկյանը դատարանում հուզվեց՝ մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի մասին խոսելիս (video) «Սամվե՛լ, Սամվե՛լ․․․»․ Թմբուկներով հարվածներ, վանկարկումներ․․․ Կարապետյանի աջակիցների ակցիան (video) Վախեցած Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյանի ժպիտով պատասխանը ստացար․ Արեգա Հովսեփյան (video) ՔՊ-ի հետ կպայմանավորվեմ մի բան. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Հենց նոր խայտառակություն տեսանք․ մինչև ատամները զինված ԱԱԾ-ն այստեղ էր, որ․․․ Մարիաննա Ղահրամանյան (video) Լարված խոսակցություն լրագրողի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև (video) Փաշինյանը երեկ Բրյուսելում հայտարարել է՝ գնում է նոր սրման․ ՌԴ-ի հետ էլ փչացրեց ամեն ինչ․ Սուրենյանց (video) Ավտոմատներով ԱԱԾ հատուկջոկոտայինները Սամվել Կարապետյանին բերեցին Քննչական. իրավիճակը թեժացավ (video) Սամվել Կարապետյանին 100%-ով տանելու է կալանքի․ Փաշինյանն ուզում է բանակցել․ Նարեկ Կարապետյան (video) Նարեկ Կարապետյանի հրատապ լայվը՝ Քննչական կոմիտեի դիմացից (video) Փաշինյանն էլ չի կարողանում զսպել վախերը․ Սամվել Կարապետյանի վրա հարձակվեց, որ․․․ Հարութ Սասունյան (video) Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ Դանիելյան Փաշինյանի մոտ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ աբսուրդ միտք է ծագել․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am