Խոշոր ավտովթար Երևանում. Տիչինայի փողոցում բախվել են Nissan-ն ու Lexus-ը. Տեսանյութ
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Տիչինայի փողոցում բախվել են Lexus մակնիշի 07 DQ 777 համարանիշի և Nissan մակնիշի 16 OԼ 044 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերութան ներկայացուցիչները: Ըստ նախնական տեղեկությունների՝ Nissan-ի վարորդը ընդունել է իր մեղավորոթյունը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
