Ով է ստում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ հանրությունը սխալ է ընկալում ՀԷՑ-ի համար վարկ վերցնելու տրամաբանությունը:Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքի երկար դադարը կարող է եւ չանդրադառնալ էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Ռոբերտ Նազարյանը` ներկայացնելով ՀԾԿՀ-ի 2016 թվականի աշխատանքի նախագիծը: Նա հիշեցրել է, որ նորմատիվից դուրս դադարը լինելու է 2017թ. եւ ենթադրաբար տեւելու է 90 օր՝ մայիսից հուլիս։ «Միգուցե լինի հենց 90 օր կամ ավելի քիչ։ Դեռեւս չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է տնտեսական էֆեկտին՝ ապա սակագնի ծանրաբեռնվածությունը այստեղ կուժեղանա, բայց մեկ այլ տեղ կթուլանա։ 2016թ. օգոստոսին սակագնից դուրս կգան ՀԷՑ-ի 23.4 մլրդ դրամ պարտքերը։ Հնարավոր է, որ մեկը մյուսը փակի։ Սակայն դա վերջնականապես հնարավոր կլինի ասել 2016-2017 սակագնային տարվա հաշվարկների ժամանակ, որոնք կսկսվեն 2 ամսից»,-ասել է Նազարյանը։ Այնուհետև ավելացրել է. «Էներգետիկայի նախարարության վեբկայքում հստակ գրված է, որ ՀԷՑ-ը չի վերցնում այս վարկը, սա ատոմակայանին ու ՋԷԿ-ին է տրամադրվում: Սա որևէ ձևով սակագնի հետ չի առնչվում»: Դիտարկմանը, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՀԷՑ-ի հայտարարությունները հակասում են միմյանց, քանի որ նախարարությունը հայտարարում է, որ իրենք հետագայում վարկի տոկոսները վերցնելու են հենց ՀԷՑ-ից, սակայն ՀԷՑ-ն էլ շեշտում է, թե ֆինանսական առողջացման նպատակով չի ներգրավել և չի նախատեսում ներգրավել որևէ վարկային միջոց պետության կողմից: Հարցին, թե հիմա ո՞ր կառույցն է ստում, Նազարյանը պատասխանեց. «Ես իմ ասածների պատասխանատուն եմ, և այդ վարկային միջոցները, որոնք ներառվելու են Համաշխարհային բանկի կողմից` նշված որոշումով, ես միանշանակ հայտարարում եմ, որ սակագնի վրա ոչ մի ազդեցություն չեն ունենալու»:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am