Թուրքիան հայտնում է նոր ԱԹՍ-ի՝ BayraktarTB3-ի հաջող փորձարկման մասին
Թուրքիան իրականացրել է առաջին փորձարկումը BayraktarTB3 անօդաչու թռչող սարքի, որն ունակ է թռիչք ու վայրէջք կատարել կարճ թռիչքուղով ծովային նավերի վրա։ Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, փորձարկումը հաջողությամբ ավարտվել է։
Bayraktar TB3-ի գործողությունները կարող են վերահսկվել շատ մեծ հեռավորությունների վրա՝ ինչպես հետախուզության, այնպես էլ հսկողության և հարվածային նպատակներով