Շքեղ միջոցառումներով ազգային աղետը քողարկել հնարավոր չէ․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ 44-օրյա պատերազմից հետո՝ կապիտուլյացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների, իսկ ավելի ուշ՝ Արցախում ամիսներ շարունակ շուրջ 120 հազար մարդու գերության ու սովամահության շեմին գտնվելու փաստն անգամ չխանգարեց Փաշինյանի վարչախմբին բազմաթիվ միջոցառումներ, ճոխ ճամփորդություններ ու մեծածախս փառատոններ կազմակերպել։ Yerkir.am-ը փորձել է ճշտել` կառավարությունը այս երեք տարիներին պետական բյուջեից որքա՞ն գումար է հատկացրել մշակութային ծրագրերին՝ համերգներին ու փառատոններին։

Կառավարության տրամադրած 2021-ի, 2022-ի եւ նաեւ 2023-ի գրավոր տեղեկատվության ցուցակից բացակայում են Ազգային Բանակի, Անկախության կամ Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները։

2021-ի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված շքեղ միջոցառման համար, որի կազմակերպումը հանրային լայն քննարկման առիթ էր դարձել, կառավարությունը տեղեկացրել էր, որ պետբյուջեից միջոցներ չի հատկացրել։ Իսկ կազմակերպիչ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն հայտարարել էր, որ անհրաժեշտ գումարը ներգրավել է մասնավոր հովանավորներից։ Սակայն այդպես էլ չպարզվեց, թե ովքեր կամ ինչ կազմակերպություններ են եղել դրանք։

2019-ից ի վեր՝ ՀՀ անկախության տոնին կառավարությունը կազմակերպում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ 2022-ին, Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի պատճառով՝ կառավարությունը հետաձգեց Անկախության օրվա միջոցառումը եւ այն կայացավ դեկտեմբերի 28-ին։ Իսկ այս տարի, այն չեղարկվեց արցախյան վերջին ողբերգական իրադարձությունների պատճառով։ Տրամադրված տեղեկության մեջ այս մրցանակաբաշխության անունը նույնպես գոյություն չունի եւ պարզ չէ, թե կառավարությունը ինչքան գումար է ծախսում այս մրցանակաբաշխության համար։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, օրինակ՝ 2022-ին կառավարությունը 150 մլն դրամից ավել գումար է հատկացրել այս մրցանակաբաշխությանը։

Հակասահմանադրական բազում քայլերի դիմած ու պետական խորհրդանիշերը վարկաբեկած իշխանությունը այս տարի 28 մլն 445 հազար դրամ հատկացրել է Սահմանադրության եւ պետական խորհրդանիշերի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, որն անգույն էր ու չոգեշնչող եւ որին չափազանց քիչ էր մարդկանց մասնակցությունը։

2021-ին բավական կոկիկ գումարով՝ 1 մլն 224 հազար դրամով կառավարությունը կազմակերպել էր «Արցախի համն ու հոտը» փառատոնը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել անհապաղ պաշտպանության կարիք ունեցող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ արցախյան խոհանոցի, կենցաղի, արհեստների կենսունակության պահպանմանը: Արցախից հրաժարվելու քաղաքականությունն արտացոլանքը նաեւ մշակույթի ոլորտում է գտել եւ կառավարությունը փաստացի նպատակահարմար չի գտել այդ փառատոնի կազմակերպումը շարունակական դարձնել։

Այս տարվա միջոցառումների ցանկում ամենածախսատարներից է եղել Հանրային հեռուստաընկերության կազմակերպած «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որին պետբյուջեից տրամադրվել է 176 մլն 798 հազար դրամ։

Գործող իշխանությունը ինչքան էլ փորձում է ցուցադրական տոնական տրամադրություն ստեղծել ու հասարակությանը հրամցնել «միայն խաղաղություն լինի» եւ «կյանքը շարունակվում է» կեղծ արժեքները, մի բան հստակ է՝ օր օրի խորանում է ազգային աղետը։

դիտվել է 956 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am