Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում բախվել են Nissan Tida-ն ու Lada Priora-ն. կա 7 վիրավոր
![Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում բախվել են Nissan Tida-ն ու Lada Priora-ն. կա 7 վիրավոր](/timthumb.php?src=/disc/11-10-23/e29747dc25540f3a72d6388964208e13.jpg&w=708)
Այսօր՝ հոկտմեբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan Tida և Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Կարեն Մելիքյանն ու Գարիկ Հովհաննիսյանը: