Տավուշի կործանման ծրագիրը՝ գործողության մեջ․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Տավուշի մարզի սահմանային իրավիճակի շուրջ տեղեկատվական դաշտում ստեղծված լարվածությունն սկիզբ առավ այն բանից հետո, երբ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության աշխատանքային կամ նախնական տարբերակում տարածվեց հետևյալ դրույթը. «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը» (2-րդ կետ): Եվ չնայած հայտարարության վերջնական տարբերակում այն փոփոխվեց, հանվեց Ղազախի շրջանին վերաբերող մասը (Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը), այդուհանդերձ, մտավախությունները չանհետացան:

Տավուշում տարածքների հանձնման մասին տեղեկությունները կրկին խորացրին լարվածությունը 2021 թ. առաջին ամիսներին, երբ Փաշինյանի շարունակական հանձնման քաղաքականության պայմաններում CaucasusWarReport տեղեկատվական պորտալը հաղորդեց, որ Բարխուդարլի գյուղը և Սովետական Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերը հայկական ուժերի կողմից ռուս խաղաղապահների միջնորդությամբ պետք է հանձնվեն Ադրբեջանին:Գտնվելով նախընտրական փուլում՝ ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձեցին քողարկել գործընթացը՝ հայտարարելով, թե, իբր, նման բան գոյություն չունի, իսկ վտանգների մասին խոսողները պիտակավորվեցին իբրև անբարոյականներ կամ 5-րդ շարասյան ներկայացուցիչներ:

Մարտի 22-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի ասուլիսը վերացրեց ամեն կասկած. ՀՀ իշխանությունները պատրաստ են հանձնելու նաև նշված «անկլավները», ռազմավարական նշանակության կետեր, որոնց օտարման արդյունքում կկազմալուծվեն Տավուշի և Արարատի մարզերի անվտանգության համակարգերը, թշնամուն կանցնեն նաև միջպետական նշանակության ճանապարհները: Կարճ ասած՝ ՀՀ-ն կդադարի լինել կենսունակ պետություն, իսկ թշնամին նոր հնարավորություններ կստանա ՀՀ-ն քարտեզի երեսից բնաջնջելու իր ծրագրերում:

Ստորև անդրադառնանք Տավուշի մարզին, որտեղ գործ ունենք պայմանականորեն երկու գյուղախմբի հետ:

Առաջինը Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերն են, որոնք խորհրդային տարիներին եղել են ադրբեջանաբնակ: Դրանց ավերակները գտնվում են Ազատամուտ և Կայան գյուղերի մեջտեղում՝ Իջևան-Բերդ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմերում: Նշյալ գյուղերի տարածքների հենքի վրա՝ ամերիկյան GPS նավիգացիոն համակարգով ցուցադրվող անկլավն ամբողջովին վերահսկում է Իջևան-Բերդ ճանապարհի տվյալ հատվածը: Ավելի պարզ՝ Ազատամուտը Կայանին կապող մոտավորապես մեկ կմ երկարությամբ տվյալ ճանապարհահատվածն ամբողջովին հանձնվելու է Ադրբեջանին, եթե ՀՀ իշխանություններն այստեղ ևս առաջնորդվեն GPS համակարգով սահմանների որոշման այն աննախադեպ սկզբունքներով, ինչը եղավ Սյունիքի մարզի պարագայում և այլուր: Ավելին՝ ելնելով նշված համակարգի այսօրվա գծանշումից՝ Ադրբեջանին են անցնելու նաև Կայան բնակավայրի կեսը և Ազատամուտ գյուղի արևելյան թաղամասեր:Հաջորդ պայմանական գյուղախումբը գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս գյուղերով պարփակված հատվածում, որոնք տեղակայված են Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածին երկայնքով:

Բերդ-Նոյեմբերյան խաչմերուկից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհահատվածում խնդրո առարկա առաջին գյուղը Խեյրիմլին է, որը գտնվում է Կիրանց գյուղի հարևանությամբ՝ Ոսկեպար գետի վրա գտնվող կամրջին հարակից հատվածում: GPS համակարգը այս հատվածը, ներառյալ՝ միջպետական մայրուղին և Կիրանցից որոշ տներ, համարում է Ադրբեջանի տարածք:Հաջորդ գյուղը Վերին Ոսկեպարն է (ադրբ.՝ Յուխարը Ասկիպարա), որը գտնվում է Ոսկեպարի արևմուտքում, և GPS նավիգացիոն համակարգով այն ադրբեջանական անկլավ է ՀՀ-ի կազմում: «Անկլավի»՝ Ադրբեջանին հանձնելու պարագայում՝ ռազմավարական նշանակության Ոսկեպար գյուղն ինքնին վերածվում է յուրօրինակ «Լաչինի միջանցքի»: Նշված գոտին թշնամուն հանձնելու պարագայում ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտենում է Լոռու մարզին և վերահսկողության տակ վերցնում Թեղուտի անտառները:Տեսարան Ոսկեպար գյուղի մի հատվածից: Միջպետական մայրուղու՝ մեր կանգնած հատվածն, ըստ GPS-ի, Ադրբեջանի տարածք է

 

Մյուսը՝ Ներքին Ոսկեպարը (ադրբ.՝ Աշաղը Ասկիպարա), գտնվում է Ոսկեպարից արևելք՝ Սբ Աստվածածին եկեղեցու (6-7-րդ դարեր) թիկունքում: Նախկին ադրբեջանաբնակ գյուղն այժմ հայկական տիրապետության տակ է, գտնվում է ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքերի հատվածում:Սբ Աստվածածին եկեղեցին (6-7-րդ դարեր): Եկեղեցու թիկունքում՝ Ներքին Ոսկեպարը

 

Հաջորդ գյուղը Բաղանիս Այրումն է, որը գտնվում է Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածի աջ կողմում՝ Բաղանիս և Ոսկեվան գյուղերի հարևանությամբ: Խորհրդային տարիներին Նշված հայաբնակ գյուղերի և Բաղանիս Այրում ադրբեջանաբնակ գյուղի տներն ու տնամերձ այգիները սերտաճած են եղել: Այժմ, եթե GPS համակարգի հենքի վրա վերստին վերականգնվի խորհրդային պատկերը, կստացվի այնպես, որ Ադրբեջանի սահմանային խրամատները կփորվեն հենց Բաղանիսի և Ոսկեվանի տների հարևանությամբ: Բաղանիս և Ոսկեվան գյուղերը: Աջ կողմում, մառախուղի մեջ՝ Բաղանիս Այրում գյուղի ավերակներն են

 

Մի կարևոր խնդիր: Կիրանցի հարևանությամբ գտնվող Խեյրիմլի գյուղի պարագայում արդեն նշել ենք, որ ադրբեջանական վերահսկողության տակ է հանձնվում նաև միջպետական մայրուղին: Փաստենք, որ տխրահռչակ GPS համակարգի հենքի վրա սահմանագծման արդյունքում թշնամուն են հանձնվում ոչ միայն հիշյալ գյուղատեղիները, այլև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու ևս 4 նման հատվածներ Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս գյուղերով պարփակված հատվածում: Այդպիսով՝ թշնամին 5 տեղից մուտք է գործելու Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու վրա: Կարելի է ասել՝ միջպետական ճանապարհն այդ հատվածում իսպառ փակվում է Գորիս – կապան մայրուղու օրինակով:Որպես վերջաբան՝ փաստենք, որ GPS-ը ամերիկյան նավիգացիոն համակարգ է, որը տարբեր արբանյակների տվյալներով ֆիքսում է սարքի գտնվելու կետը։ GPS-ը և մյուս համակարգերը ՔԱՐՏԵԶ ՉԵՆ։ Այն սահմաններ հաստատող և, առավել ևս, որոշող ծրագիր չէ։ Ընդամենը նշում է այդ կետի ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Իսկ այդ կետի վարչական պատկանելության հարցը որոշվում է սահմանակից երկրների կողմից՝ միջպետական համաձայնագրերով։ Եթե առկա է տարաձայնություն, ապա կողմերը դիմում են երրորդ կողմի կամ միջազգային արբիտրաժ։ Հավելենք նաև, որ որևէ մեկի համար պարզ չէ, թե GPS համակարգ խորհրդային ո՞ր քարտեզներն են մուտքագրված, ավելին՝ արդյո՞ք նշված նավիգացիոն համակարգի հետևում կանգնած անձինք չեն կաշառված ադրբեջանական նավթադոլարներով և Ադրբեջանի օգտին չեն գծանշել սահմանները:

Վահե Սարգսյան

դիտվել է 1542 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am