Բռնարարք կատարած որևէ ոստիկանական բերատավոր առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության

Ինչպես հայտնի է՝ արցախահայության կյանքի իրավունքը պաշտպանելու հրամայականով դրդված ժողովրդային լայն զանգվածներ ս.թ. սեպտեմբերի 19-ից Հայաստանի կառավարությանը իրենց պահանջները ներկայացնելու համար սկսեցին ինքնաբուխ, խաղաղ բողոքի գործողություններ:

Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հերթական անգամ գործադրեց բիրտ ուժ: Հակաարցախյան հայտարարություններով ատելություն և ներազգային թշնամանք տարածող իշխանության ներկայացուցիչների ու աջակիցների հակաազգային գործունեության, ոստիկանության և իշխանական սադրիչների հրահրած բախումների հետևանքով բազմաթիվ անձինք ստացան մարմնական վնասվածքներ, իսկ հասարակության շրջանում շարունակում է պահպանվել գերլարված վիճակ:

Տարբեր անհնազանդության ակցիաների ընթացքում 700-ից ավելի անձինք բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ: Ճնշող դեպքերում նրանց նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ: 100-ավոր անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ կամակատար քննչական մարմինների և դատավորների միջոցով շուրջ 70 անձ ապօրինի ձերբակալվեց:

Զավեշտ է, երբ բռնարարք կատարած որևէ ոստիկանական բերատավոր առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության: Բացի այդ, ներազգային թշնամանք տարածող իշխանության որևէ աջակցի վերաբերյալ հրապարակված չէ հանրային քրեական հետապնդման մասին որևէ տեղակատվություն, այն դեպքում, երբ այդ հիմքով բազմաթիվ հաղորդումներ են ներկայացվել դատախազություն: Մինչդեռ բազմաթիվ քաղաքացիներ նույնիսկ հիմա էլ մտացածին պատճառաբանություններով ու կեղծ հիմնավորումներով ապօրինաբար ձերբակալվում են:

Կամավոր հիմունքներով ձևավորված փաստաբանական խումբը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորնները, Փաստաբանների պալատի աջակցող փաստաբանական համայնքը այս օրերին մշտապես եղել են արդար ցասում ապրող մեր հայրենակիցների կողքին, ցուցաբերելով իրավական, հաղորդակցության ապահովման և այլ աջակցություն:

Այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են:

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները շարունակում են պարբերաբար պատգամավորական այցերը քրեակատարողական հիմնարկներ:

Մենք շարունակելու ենք համակարգված աջակցությունը ապօրինությունների ենթարկված անձանց։

«Հայաստան» խմբակցություն

09.10.2023թ.

դիտվել է 238 անգամ
Լրահոս
ԱՀԱԶԱՆԳ․ ԱՄՆ-ի հայերը լուրջ հարց են բարձրաձայնում.բացում եմ փակագծեր․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի վիրավորել ու ծաղրել է պատերազմի մասնակից վետերաններին․ Ղումաշյան Ինչպես Վալոդյա Գրիգորյանի մայրն ամոթանք տվեց ոստիկաններին (video) Այ «չնթռլո՛», ուշադիր լսիր այս կետերը. Արմինե Ադիբեկյան (video) #ՀԻՄԱ․ Դուք հասկանու՞մ եք՝ Ռուսաստանը մեզ ինչ է զգուշացնում․․․ էլ չե՛ն խնդրելու․ Գագիկ Ծառուկյան (video) Էս քամիները պետք է ճամփենք ու կառուցենք. Նարեկ Կարապետյան (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ ունի բացահայտելու Օնիկ Գասպարյանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արուսյակ Ջուլհակյա՛ն, անգամ զզվելի է քեզ մի բան ասելը, բայց․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Ուրեմն լա՛վ լսիր, գլխավոր շուն»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ. «Հազիվ մոռացել էինք փնթի էգին…». ինչու՞ նորից հայտնվեց Աննա Հակոբյանը. Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է. Րաֆֆի Ասլանյան Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video) Ձեզ ասում եմ՝ Աննան ու Նիկոլը մի նոր սարսափելի վտանգ են բերում․ Անաստաս Իսրայելյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am