Արմեն Աշոտյանի և Հայաստանի ճակատագրով մտահոգ այլ քաղաքական ու հանրային գործիչները թիրախավորվելու են այնքան ժամանակ, քանի այս իշխանությունը պետության ղեկին է, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այս իշխանությունն իր իշխանությունը պահելու որպես հիմնական միջոց կիրառում է մասսայական ճնշումները, այդ թվում՝ տարբեր գործիչներին անազատության մեջ պահելու գնով։ Սա միայն չի արտահայտվում Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի, Նարեկ Մալյանի կամ մեծ թվով այլ գործիչների նկատմամբ։ Այս իշխանությունների այլանդակությունները նաև դրսևորվում են պարզապես խաղաղ հավաքների ու ակցիաների արգելմամբ։ Վերջին մի քանի շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունը միայն ընդդիմախոսների նկատմամբ չէ այդպիսի ագրեսիվ տրամադրված։ Այս պահին կան մեծ թվով մարդիկ, ովքեր խաղաղ ակցիա իրականացնելու համար գտնվում են կալանավայրերում», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, թե իշխանությունը գնում է երկիրը բռնապետության տանելու ճանապարհով։
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը