Ղարիբաշվիլի. Մենք ցանկանում ենք շատ երկարաժամկետ գործընկերություն ունենալ Ադրբեջանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկիրը ցանկանում է շատ երկարաժամկետ գործընկերություն ունենալ Ադրբեջանի հետ։

«Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մենք խոսեցինք առևտրատնտեսական հարցերի մասին, քննարկեցինք էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի հարցերը։ Ադրբեջանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է՝ ամեն տարի հայտնվելով առաջին հնգյակում։ Այս տարի ապրանքաշրջանառությունն աճել է 15 տոկոսով, անցյալ տարի նույնպես ռեկորդային տարի ենք ունեցել»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը շարունակում է Ադրբեջանի հետ երկարաժամկետ ռազմավարական գործընկերությունը։ Վրաստանը համակցված աշխատում է Ադրբեջանի և Ղազախստանի հետ Միջին միջանցքի զարգացման նախագծի վրա:

«Մենք սկսում ենք նաև Անակլիայի նոր նավահանգստի կառուցումը, վերջին փուլի ավարտից հետո նավահանգստի թողունակությունը կկազմի 100 մլն տոննա։ Շուտով կավարտվի նաև Արևելք-Արևմուտք արագընթաց ավտոմայրուղու շինարարությունը։ Այս բոլոր նախագծերում մենք համագործակցում ենք Ադրբեջանի հետ։ Բացի այդ, մի քանի ամսից կավարտվի պատմական և ռազմավարական նշանակություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը, որը հաջողությամբ իրականացվում է։ Մենք ունենք շատ հստակ հեռանկար, ունենք երկարաժամկետ տեսլական։ Մենք ցանկանում ենք շատ երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն և բարեկամություն ունենալ Ադրբեջանի հետ։ Ես հավատում եմ մեր ընդհանուր տեսլականին»,- ասել է Ղարիբաշվիլին։

news.am

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Տրակտորների խանութ-սրահում հատակը փլուզվել է. երկու քաղաքացի տուժել է ԱՀԱԶԱՆԳ․ ԱՄՆ-ի հայերը լուրջ հարց են բարձրաձայնում.բացում եմ փակագծեր․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի վիրավորել ու ծաղրել է պատերազմի մասնակից վետերաններին․ Ղումաշյան Ինչպես Վալոդյա Գրիգորյանի մայրն ամոթանք տվեց ոստիկաններին (video) Այ «չնթռլո՛», ուշադիր լսիր այս կետերը. Արմինե Ադիբեկյան (video) #ՀԻՄԱ․ Դուք հասկանու՞մ եք՝ Ռուսաստանը մեզ ինչ է զգուշացնում․․․ էլ չե՛ն խնդրելու․ Գագիկ Ծառուկյան (video) Էս քամիները պետք է ճամփենք ու կառուցենք. Նարեկ Կարապետյան (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ ունի բացահայտելու Օնիկ Գասպարյանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արուսյակ Ջուլհակյա՛ն, անգամ զզվելի է քեզ մի բան ասելը, բայց․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Ուրեմն լա՛վ լսիր, գլխավոր շուն»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ. «Հազիվ մոռացել էինք փնթի էգին…». ինչու՞ նորից հայտնվեց Աննա Հակոբյանը. Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է. Րաֆֆի Ասլանյան Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video) Ձեզ ասում եմ՝ Աննան ու Նիկոլը մի նոր սարսափելի վտանգ են բերում․ Անաստաս Իսրայելյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am