ՌԴ նախագահի 5-րդ քննադատությունը Հայաստանին

Նախքան բուն ասելիքիս անցնելը, հարկ եմ համարում նշել, որ ռուսամետ չեմ, ամերիկամետ չեմ, եվրոպամետ չեմ: Ես հանդես եմ գալիս Հայաստանի և օկուպանտ ու ցեղասպան Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունների ազգային, պետական շահերի սպասարկման և պաշտպանության դիրքերից: Այժմ՝ ըստ էության: 2023թ. հոկտեմբերի 5-ին Սոչիում հրավիրված «Վալդայ» ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահը քննադատել է Հայաստանի բոլոր վարչակազմերին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար: Վ. Պուտինը, մասնավորապես, ասել է. «Երբ Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը, նույնիսկ Հայաստանը, ինչն, անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է, բայց, այնուամենայնիվ, որոշումն այդպիսին էր՝ նրանք չճանաչեցին Ղարաբաղի անկախությունը։»: Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի նախագահը քննադատական խոսք է հնչեցրել Հայաստանի նախորդ և ներկա բոլոր վարչակազմերի հասցեին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար: Բանն այն է, որ մինչ այդ Վ. Պուտինը չորս անգամ քննադատել է Հայաստանի բոլոր վարչակազմերին: Հինգից երկու անգամ Ռուսաստանի նախագահը քննադատական խոսքը հնչեցրել է ուղղակիորեն, իսկ երեք անգամ անուղղակիորեն: Այսպես, առաջին անգամ Ռուսաստանի նախագահն այդ մասին ուղղակիորեն խոսել է ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի ավարտից ութ օր անց՝ ադրբեջանաարցախյան հակամարտության թեմայով տված հարցազրույցի ժամանակ, 2020թ. նոյեմբերի 17-ին, որտեղ, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ղարաբաղի որպես անկախ, ինքնուրույն պետության ճանաչմանը կամ չճանաչմանը, ապա դա կարելի է տարբեր կերպ գնահատել, դա, անկասկած, էական գործոն կլիներ, այդ թվում՝ վերջերս ավարտված արյունալի պատերազմի ընթացքում։ Որովհետև Ղարաբաղի, այդ թվում՝ Հայաստանի կողմից չճանաչման բուն փաստն էապես իր հետքն է թողել իրադարձությունների ընթացքի և ընկալման վրա։ Այստեղ պետք է ուղիղ խոսել. ժամանակին Վրաստանի նախկին ղեկավարության հանցավոր, անկասկած, գործողություններից հետո նկատի ունեմ Հարավային Օսիայում մեր խաղաղապահների դեմ հարվածները, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Մենք արդարացի ենք ճանաչել Ղրիմում ապրող ժողովրդի կամարտահայտությունը և այնտեղ ապրող մարդկանց՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելու ձգտումը, մենք ընդառաջ գնացինք մարդկանց, դա արեցինք բացահայտ։ Ոմանց դա կարող է դուր գալ, ոմանց՝ ոչ, բայց մենք դա արել ենք՝ ելնելով այնտեղ ապրող մարդկանց շահերից և ելնելով ողջ Ռուսաստանի շահերից, և մենք չենք ամաչում դրա մասին ուղիղ խոսելուց։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, դա չարվեց, և դա, իհարկե, էական ազդեցություն ունեցավ այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա։»: Արցախի Հանրապետությունը չճանաչելու համար Ռուսաստանի նախագահը Հայաստանի Հանրապետության նախորդ և ներկա վարչակազմերին երկրորդ անգամ անուղղակի քննադատել է 2022թ. ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, որտեղ ՌԴ նախագահը խոսել է Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի եզրակացության մասին՝ պաշտպանելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության հռչակումն ու Ռուսաստանի կողմից նրանց անկախության ճանաչումը: Երրորդ անգամ Ռուսաստանի նախագահն անուղղակի քննադատել է Հայաստանի Հանրապետության ներկա և նախորդ բոլոր վարչակազմերին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար 2022թ. սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում տեղի ունեցած Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանում, որտեղ միջազգային իրավական ակտերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության հղմամբ Ռուսաստանի նախագահը իրավացիորեն պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը: Ռուսաստանի նախագահը չորրորդ անգամ անուղղակիորեն քննադատական խոսք է հնչեցրել Հայաստանի նախորդ և ներկա վարչակազմերի հասցեին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար 2023թ. հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում աֆրիկյան յոթ պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում: ՄԱԿ-ի կանոնադրության հղմամբ ՌԴ նախագահը հիմնավորել է Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության հռչակման և Ռուսաստանի կողմից այդ երկրների անկախության ճանաչման իրավացիությունը: Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը հայտարարում էին, որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Ադրբեջանը պատերազմ կսանձազերծի Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ, միջազգային հանրությունը Հայաստանին կանվանի ագրեսոր, Հայաստանի նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ և այլն: Այս իմաստով հարկ է նշել հետևյալը. Ադրբեջանը, հանդիսանալով ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացի մաս, կոպտորեն խախտելով հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված և հակամարտության կարգավորման հիմքում դրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից երկուսը, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, 2020թ. սեպտեմբերի 27-ին և 2023թ. սեպտեմբերի 19-ին հարձակվել է Արցախի Հանրապետության վրա՝ օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքը, ցեղասպանության ենթարկել Արցախի Հանրապետության քաղաքացիների մի մասին, իսկ մեծ մասը, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երկու հազարամյակ անընդմեջ: Այժմ հարց. ո՞ր միջազգային կառույցը, կամ ո՞ր առանձին պետությունն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքները խախտելու համար. ոչ մի միջազգային կառույց, կամ ոչ մի առանձին պետություն: Կա որոշակի խոսույթ առ այն, թե Ռուսաստանը չի թողել, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը: Կարծում ենք՝ նման խոսույթը խիստ պարզունակ է և չի դիմանում նվազագույն քննադատության: Այս առումով հարկ է համարում նշել հետևյալը. Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք կանխավ բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը դեմ է, որպեսզի Հայաստանը վավերացնի Հռոմի ստատուտը, բայց Հայաստանի Հանրապետության խորհրդարանն օրերս վավերացրեց հիշյալ փաստաթուղթը: Հարց. կարո՞ղ էր արդյոք Ռուսաստանը արգելել Հայաստանին վավերացնել տվյալ փաստաթուղթը, կարծում ենք՝ ոչ: Վերադառնալով քննարկվող հարցին, անհրաժեշտ է նշել, որ եթե Հայաստանի բոլոր նախորդ և ներկա վարչակազմերը Արցախի Հանրապետության անկախության հռչակման պահից սկսած մինչև օրս՝ 32 տարիների ընթացքում, իրապես ունենային ցանկություն և դրսևորեին քաղաքական կամք ու պետական հեռատեսություն ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը, ապա որևէ պետություն, այդ թվում նաև Ռուսաստանը, չէր կարող արգելել նրան: Հետևաբար, ժամանակը ցույց տվեց, որ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության նախկին և ներկա բոլոր վարչակազմերի մոտեցումները եղել են քաղաքականապես սնանկ և հիմնազուրկ: Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը կոպտագույն սխալ են թույլ տվել՝ չճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը նրա անկախության հռչակման պահից սկսած մինչ օրս: Եթե Հայաստանի նախորդ վարչակազմերը ժամանակին ճանաչած լինեին Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Նիկոլ Փաշինյանը որևէ պարագայում չէր կարողանա հայտարարել, որ ինքը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում:


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

 

դիտվել է 618 անգամ
Լրահոս
ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի վիրավորել ու ծաղրել է պատերազմի մասնակից վետերաններին․ Ղումաշյան Ինչպես Վալոդյա Գրիգորյանի մայրն ամոթանք տվեց ոստիկաններին (video) Այ «չնթռլո՛», ուշադիր լսիր այս կետերը. Արմինե Ադիբեկյան (video) #ՀԻՄԱ․ Դուք հասկանու՞մ եք՝ Ռուսաստանը մեզ ինչ է զգուշացնում․․․ էլ չե՛ն խնդրելու․ Գագիկ Ծառուկյան (video) Էս քամիները պետք է ճամփենք ու կառուցենք. Նարեկ Կարապետյան (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ ունի բացահայտելու Օնիկ Գասպարյանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արուսյակ Ջուլհակյա՛ն, անգամ զզվելի է քեզ մի բան ասելը, բայց․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Ուրեմն լա՛վ լսիր, գլխավոր շուն»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ. «Հազիվ մոռացել էինք փնթի էգին…». ինչու՞ նորից հայտնվեց Աննա Հակոբյանը. Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է. Րաֆֆի Ասլանյան Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video) Ձեզ ասում եմ՝ Աննան ու Նիկոլը մի նոր սարսափելի վտանգ են բերում․ Անաստաս Իսրայելյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am