Տիգրան Սարգսյանն Աստանայում հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևի հետ. տեսանյութ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր` փետրվարի 25-ին հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՄ-ի զարգացման ընթացիկ հարցեր, ինչպես նաև` համաշխարհային շուկաներում ներկա իրողություններով պայմանավորված` ԵՏՄ անդամ երկրերի և երրորդ երկրների միջև համագործակցության ընդհանուր ռազմավարությանն առնչվող հիմնահարցեր: Այս մասին հաղորդում է ԵՏՄ լրատվական ծառայությունը: Նուրսուլթան Նազարբաևն ընդգծել է, որ Տիգրան Սարգսյանի նախագահությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում համընկել է համաշխարհային տնտեսության մեջ արձանագրված բարդ իրողություններին ու պայմաններին, որոնց առկայության պայմաններում դժվար է գտնել աճի համար նոր կետեր: «Այսուհանդերձ, բոլոր այդ դժվարությունները որևէ կերպ չեն առնչվում ԵՏՄ աշխատանքներին, և որևէ կասկած չունեմ ինտեգրացիոն մեր միավորման վերջնարդյունքի օգտակարության առումով: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ այսօր բազմաթիվ երկրներ ԵՏՄ մտնելու և մեզ հետ այս հարթակում ազատ առևտրի մեջ մտնելու ցանկություն են հայտնել»,-ասել Ղազախստանի նախագահը: Նա նաև ընդգծել է, որ ճգնաժամերը ժամանակավոր երևույթներ են, մինչդեռ ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր ներուժը` մնայուն: Նուրսուլթան Նազարբաևի խոսքով` ԵՏՄ-ի հետ ինտեգրացիան ենթադրում է ինչպես հնարավորությունների, այնպես էլ դրա զարգացման համար արված ներդրումը: Տիգրան Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ Ղազախստանի նախագահի` ԵՏՄ զարգացման ընդհանուր տեսլականն ու դիրքորոշումը, սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հատկապես Ղազախստանի նախագահի նախաձեռնություններն ու գաղափարներն են ընկած միասնական եվրասիական տարածք ստեղծելու հիմքում: Տիգրան Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այս կառույցում Ղազախստանի նախագահության ժամանակ ԵՏՄ-ին ինտեգրացիոն գործընթացներին կտրվի զարգացման նոր խթան: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը տեղեկացրել է, որ ԵՏՄ Կոլեգիային հանձնարարվել է ուսումնասիրել Ղազախստանի նախագահի` անդամ երկրների ղեկավարներին արված ուղերձը: Իսկ դրանում առկա առաջարկների համար կազմվել է համապատասխան ծրագիր:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am