Դուք ընդհանրապես зашкалили. Բագրատյանը՝ Նազարյանին

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին խնդրեց բացատրել, թե ինչո՞ւ է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը թանկ: Նա նշեց, որ էլեկտրաէներգիայի միջին սակագինը ՀՀ-ում նախորդ տարվա օգոստոսի մեկի դրությամբ հաստատված էր 48 դրամ, Ուկրաինայում՝12 դրամ, ՌԴ-ում՝ 22 դրամ, Վրաստանւմ՝ 28 դրամ: Ռոբերտ Նազարյանն ասաց, որ Ուկրաինայում պետությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի սակագինը, Ռուսաստանում ջերմային կայանների գազի գինը եռակի անգամ ցածր է, քան այն գինը, որով Հայաստանի ջերմային կայաններին է տրամադրվում գազը: «Եկեք վերցնենք Մոլդովան, Կոսովոն, Մակեդոնիան, Ալբանիան, Բուլղարիան, Լիտվան, Էստոնիան, Հունգարիան, կտեսնեք, որ ավելի բարձր են, քան մեր սակագները: Փորձենք հասկանալ՝ մեր մեթոդիկան ինչպիսին է, արդյոք ներառո՞ւմ է միջազգային լավագույն փորձը, կա՞ն խնդիրներ, որ մենք հաշվի չենք առել մեր մեթոդիկայում, փորձենք այդ բացը լրացնել»,- ասաց նա: Բագրատյանը հայտարարեց, որ, Մոլդովայի օրինակն ընդհանրապես տեղին չէր, քանի որ այդ երկրում չկա ատոմակայան. «Դուք լրիվ անհիմն օրինակ բերեցիք: Դուք ընդհանրապես зашкалили, ոնց որ ասում են»: Բագրատյանը նաև հետաքրքրվեց՝ սահմանին գազը Հայաստանի համար 165 դոլար է: Ո՞նց է հաշվված այդ գինը, եթե 2013-ի գազային պայմանագրով նախատեսված էր, որ այդ գինը պետք է թղթակցի ՌԴ Օրենբուրգի մարզի գնի հետ: «Այդ Օրենբուրգի հետ կապվող գազի գինը, որն ամրագրված է 2013 թվականի պայմանագրում, բանաձևն այնտեղ նշված է: Ինչ վերաբերում է 165 դոլար այսօրվա գնին, եթե տեղյակ եք՝ անցած տարի ստորագրվել է մի պայմանագիր, որով միայն 2015 թվականի համար է ֆիքսված հստակ գին Հայաստանի համար: Այնտեղ Օրենբուրգի մասին որևէ բան չի ասում»,- նշեց Ռոբերտ Նազարյանը:    

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am