Իլհամը "կօգնի" Նիկոլին հաղթահարելու Ռուսաստանի հնարավոր պատժամիջոցները

Իլհամը "կօգնի" Նիկոլին հաղթահարելու Ռուսաստանի հնարավոր պատժամիջոցները
Այսօր ԱԺ-ում Հռոմի ստատուտի վավերացումից հետո, որին բավական բացասաբար արձագանքեցին Մոսկվայից, ակտիվորեն քննարկվում է, թե ինչ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանը Հայաստանի դեմ...
Բացի գյուղարտադրանքից և կոնյակի արտահանումը խոչընդոտելուց, որն արդեն կյանքի է կոչվում, շատերը խոսում են էլեկտրաէներգիայի և գազի թանկացուցից՝ թե բա "աթար ենք վառելու"...
Ասեմ, որ Նիկոլն ու իր թրքամետ թայֆան հենց դրան էլ սպասում են...Նախ՝ հայաստանյան հասարակության մոտ ևս մեկ հակառուսական հիստերիա կսկսեն, որը հաշվի առնելով մեր հասարակության "ստամոքսամոլ" և փողասեր լինելու փաստը, իրոք կարող է գեներացնել այնպիսի հակառուսական տրամադրություններ, որ Նիկոլն այդ մասսաներին ուղղի 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս հանելու նախատեսված ցույցերին մասնակցելու և սադրանքներ կազմակերպի Հայասատանում ծառայող ռուս զինվորականների դեմ...
Երկրորդը՝ Մոսկվայի կողմից գազի և էլեկտրաէներգիայի գնի բարձրացման փորձերը պարարտ հող կստեղծեն, որ Նիկոլը հրաժարվի ռուսական գազից ու էլեկտաէներգիայից և այդ պահին "չար, թալանչի, ժուժկալ " ռուսներից Հայաստանը փրկելու համար մեզ իր ձեռքը կմեկնի Ադրբեջանի բռնապետը, ով Հայաստանում Նիկոլի իշխանությունը պահելու և ռուսներին այստեղից վռնդելու նպատակով Հայաստանին կտրամադրի շատ էժան գազ և էլեկտրաէներգիա՝ միևնույն ժամանակ "ապացուցելով" միջազգային հանրություն կոչվողներին, ովքեր լուռ նայեցին արցախահայության "սպիտակ" ցեղասպանությանը, որ նրանք թշնամաբար չեն վերաբերվում հայերին... Ի դեպ, այդ "կուտը" նաև կուտեն հայաստանցիների մի զգալի մասը ևս...
Իհարկե, այդ ամենն Ալիևի կմատուցի Նիկոլին շատ թանկ գնով՝ էլ ավելի նվաստացուցիչ և նսեմացուցիչ պայմաններ և պահանջներ դնելով Հայաստանի առաջ... Դե իսկ "որովայնով" մտածող մեր հասարակության մեծ մասի համար կարևորը "լավ" ապրելն է, որի մեջ բացակայում է "հայրենիք, թասիբ և նամուս" եզրույթները և սեփական դավաճանությունը և ստորացուցիչ ապրելու պատճառաբանություն բերվում է այն ԿԵՂԾ թեզը, թե բա "Արցախը միջազգայնորեն Ադրբեջանինն է"՝ անտեսելով այն փաստը, որ մինչև Նիկոլի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը որևէ կարևոր երկիր այդ միջազգային հանրություն կոչվածներից երբևէ Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչել...
Այնպես որ ռուսները գազի, էլետրաէներգիայի գները բարձացնելով, արգելելով Հայաստանից դեպի ՌԴ կոնյակ կամ էլ գյուղմթերք արտահանելը կամ էլ եթե պլանավորեն ՌԴ-ում ապրող հայերին մասսայաբար այտեղից արտաքսել, ոչ թե կպատժեն Նիկոլին, այլ կպատժեն հայ ժողովրդին ու էլ ավելի են կգեներացնեն հակառուսական հիստերիան Հայաստանում...
Չմոռանաք, որ մեզ մոտ վաղուց, ըստ լուրերի, վաճառվում է ադրբեջանական բենզին, որը Հայաստան է ներկրում նիկոլական օլիգարխներից մեկը, որը շատ հանգիստ է ընդունվել նիկոլականների, քաղաքականությամբ չզբաղվողների, ժեխի և փթիրի կողմից...

Գրել է Գագիկ Համբարյանը

դիտվել է 583 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am