Միքայել Սրբազանը նամակ չի ստացել, Քննչական կոմիտեում էլ վարույթ չկա

168.am-ը գրում է. Այսօր Aravot.am-ը գրել էր, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի նախկին մամլո քարտուղար Արմեն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Միքայել արքեպիսկոպոսի լուսանկարն ու Oragir.news-ին տված Սրբազանի հարցազրույցի վերնագիրը, որում ասված է. «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»: Պաշտոնյան իր գրառման մեջ նշել էր ՀՀ ներքին գործերի նախարարությանն (ՆԳՆ) ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)։

Ըստ կայքի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էլ համացանցում մշտադիտարկում անցկացնելիս՝ օգտատիրոջ այս գրառումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: Ոստիկանության կազմած արձանագրության մեջ գրված է հետևյալը․ «Facebook սոցիալական ցանցի օգտատեր Էդգար Արմենի Առաքելյանը, նշելով ՀՀ ՆԳՆ և ՀՀ ԱԱԾ պաշտոնական էջերը, հրապարակել է լուսանկար, որում պատկերված է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան. Աջապահյան վերտառությամբ: Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար»:

Շիրակի թեմի առաջնորդը, ի պատասխան 168.am-ի հարցի՝ արդյո՞ք Քննչական կոմիտեից որևէ ծանուցում ստացել է, նամակ կամ հեռախոսազանգ եղել է, ասաց՝ ո՛չ նամակ է ստացել, ո՛չ զանգ:

Քննչական կոմիտեից մեզ ասացին, որ Միքայել Սրբազանի հետ կապված վարույթ իրենց մոտ առկա չէ:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին, 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում, պատասխանելով Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե չի՞ վախենում արդյոք, որ համարձակ հայտարարություններ է անում, Միքայել Սրբազանը պատասխանել էր՝ այսքանից հետո վախենալն անիմաստ չէ՞․․․

«Էլ ինչի՞ց վախենամ։ Այս ամբողջ ողբերգության ֆոնին ես իմ կյանքն ու ազատությունն այդքան թանկ չեմ գնահատում։ Ես թե՛ 44-օրյա պատերազմից հետո, թե՛ հետագայում ասել եմ, որ այս երկրի տեսական միակ փրկությունը ռազմական հեղաշրջումն է… Որևէ մեկը ինձ չի կարող մեղադրել, որ ես հակասահմանադրական կոչ եմ անում․ ես ռազմական հեղաշրջման անհրաժեշտությունը տեսել եմ 44-օրյա պատերազմի ժամանակ, դրանից հետո, տեսնում եմ նույնիսկ այսօր»,- ասել էր Սրբազանը:

դիտվել է 826 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am