Լարված վիճակ ԱԺ-ում․ Արցախի ժողովրդին դուք հանձնեցիք Ադրբեջանի գերիշխանությանը․Մինասյանը՝ ՔՊ–ին (video)

Քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝ կարգելով նոր մեղավորների, պատմական տգիտությունը ի ցույց դնելով՝ փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթից հետո ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Իրականությունն այն է, որ Արցախի հերոսական, արժանապատիվ ժողովրդին դուք ինքներդ հանձնեցիք Ադրբեջանի գերիշխանությանը, ինքներդ մղեցիք մեր քաղաքացիներին, որպեսզի ստիպված սովամահ վիճակում դիմագրավեն ադրբեջանական հրոսկախմբերին, ինքներդ ձեր կառավարության ղեկավարի գլխավորությամբ հրաժարվեցիք աջակցություն ցուցաբերել և մղեցիք կործանման։ Այս ամենը դուք փորձում եք փաթաթել, թե իբր իշխանազավթո՞ւմ է տեղի ունեցել Արցախում։ Ձեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար քանի՞ անգամ է փորձել փախնել, թողնել իշխանությունն ու հեռանալ։ Եվ հեռացել է։

Այն փրկությունը, որ փորձում էին անել... էլի ձեր իսկ ղեկավարությամբ, դավադիր գործողություններով մղեցիք հայաթափման ողջ Արցախը։ Հազարավոր տարիներ Արցախը որպես հայկական բնակավայր լինելով՝ այսօր դադարել է այդպիսին լինելուց։

Եկել եք այստեղ, ձեր մեղքը փորձում եք բարդել Արցախի հերոսական ժողովրդի վրա՞։ Դուք տեղեկություն ունե՞ք, որ հերոսական ժողովուրդը մեկ օրվա պատերազմի ընթացքում 64 հազարանոց ադրբեջանական բանակին 1200-ից ավելի կորուստներ է պատճառել։ Դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչպես է պատանդառված հայ գեներալը... և դուք ի՞նչ եք արել այդ ուղղությամբ, ի՞նչ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

դիտվել է 576 անգամ
Լրահոս
Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am