Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության մի խումբ քաղաքացիների միջ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ժամը 02։30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Սայաթ Նովա պողոտայում գործող «Այս» ակումբի մոտ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի ծառայողները նկատել են, որ մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության ծառայողները նշված անձանց բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է՝ նրանք են՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 31-ամյա Սեյդ Ջաֆար Րավուսանի Սեյդալինին, 24-ամյա Մուշտաբա Շափորի Սաֆարաղշինին և 19-ամյա Հադի Հուսեյնի Մելխալինին, իսկ ծեծկռտուքի մասնակիցներից 32-ամյա Սահիդ Հեյդարյան և 41-ամյա Սարբոս Սալիղեն «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված անձինք այս ակումբի մոտ վիճաբանել են միմյանց հետ, որն հետո ավարտվել է ծեծկռտուքով։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը