Կպառակտի՞ Իրանը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին

«ԱՄՆ-ն չի պարտադրում իր կենսակերպը որևէ մեկի» Մենք ապրում ենք չլսված հնարավորությունների ժամանակներում, այսպես սկսեց իր ծրագրային ելույթը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին. «Գիտության, տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում բեկումները թույլ են տալիս բուժել հիվանդություններ և կարգավորել խնդիրներ, որոնք նախկին սերունդների համար անլուծելի էին թվում»: Սակայն, նույն հնարավորությունները ստեղծում են նաև նոր վտանգներ: Վտանգներ, որոնց դեմ պայքարում իրական առաջնորդը պետք է միշտ հիշի սեփական ժողովրդի շահերը: Հենց սա է «Ամերիկան՝ առաջին տեղում» գաղափարը, նշում է Թրամփը. «Որպես ԱՄՆ-ի նախագահ, ինձ համար Ամերիկան միշտ առաջնահերթություն է լինելու, ինչպես ձեր երկրների շահերը պետք է միշտ առաջնահերթություն լինեն ձեզ համար»: Հենց սեփական ժողովրդի շահերից ելնելով՝ պատասխանատու առաջնորդը պետք է նաև ճանապարհներ կառուցի մյուս պետությունների հետ դաշինքներ կնքելու և ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարելու համար, նշում է Դոնալդ Թրամփը: Համագործակցություն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա. «Մենք չենք ակնկալում, որ տարբեր երկրներ պիտի ունենան նույն մշակույթը, ավանդույթները կամ նույնիսկ՝ նույն կառավարման համակարգը, սակայն մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները պիտի հարգեն սեփական ժողովրդի շահերը և մյուս պետությունների ինքնիշխանության իրավունքը»: Հարգանք սեփական քաղաքացիների իրավունքների և մյուս պետությունների ինքնիշխանության նկատմամբ՝ հենց սա է համագործակցության գրավականը. «Մենք չենք պատրաստվում պարտադրել մեր կենսակերպը որևէ մեկի: Փոխարենը, պատրաստ ենք օրինակ ծառայել բոլորի համար»: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները չի հանդուրժի սպառնալիքներ այլ երկրների կողմից, լինի դա Հյուսիսային Կորեան թե՝ Իրանը. «Աշխարհում ոչ մի երկիր չի ցանկանում տեսնել ավազակների այս խումբը՝ միջուկային զենքով զինված: ԱՄՆ-ը հսկայական ուժ և համբերություն ունի, սակայն եթե ստիպված լինենք պաշտպանվել կամ պաշտպանել դաշնակիցներին, մենք այլընտրանք չենք ունենա և ստիպված կլինենք ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»: Կիմ Ջոն Ընը, ում Թրամփը բնորոշեց որպես «հրթիռներով մարդ», բռնել է ինքնասպանության ուղին և իր հետ է տանում սեփական երկիրը: Ընդհանրապես, համոզված է ԱՄՆ-ի նախագահը, ճնշող վարչակարգերը չեն կարող ընդմիշտ գոյատևել. «Գալիս է մի օր, երբ այնտեղ ապրող մարդիկ երկընտրանքի առջև են կանգնում՝ շարունակել աղքատության, արյունահեղության և ահաբեկման ուղին, թե՝ վերադառնալ ժողովրդի հպարտ արմատներին, ինչպիսիք ունեն Իրանի քաղաքացիները, և միանալ քաղաքակրթության, մշակույթի և հարստության կենտրոնին»: Թրամփը որոշում է ընդունել Իրանի միջուկային գործարքի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որոշում է ընդունել այն հարցով, թե ԱՄՆ-ը պե՞տք է արդյոք դուրս գա Իրանի միջուկային ծրագրին առնչվող գործարքից, սակայն դեռևս ոչ ոքի չի հայտնել այդ մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը. «Նա այդ մասին ոչ ոքի չի ասել»։ Նա նշել է, որ Իրանը տեխնիկապես պահպանում է միջուկային ծրագրի սահմանափակման մասին համաձայնագրի դրույթները, սակայն Թիլերսոնի խոսքով՝ «վեցյակի» երկրներն ակնկալել են, որ համաձայնագրի ստորագրման արդյունքում լարվածությունը տարածաշրջանում կթուլանա։ Թիլերսոնն իր հերթին մեղադրել է Իրանին տարածաշրջանն ապակայունացնելու մեջ։ «Ցավոք սրտի, համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուն պես, մենք տեսանք ինչ ասես, սակայն ոչ խաղաղ և կայուն տարածաշրջան»։ Նա մեղադրել է Թեհրանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող ռազմական աջակցության, Եմենում և Իրաքում իրադրության վրա ազդելու, ինչպես նաև Պարսից ծովում ԱՄՆ ռազմածովային նավերի հանդեպ ագրեսիվ գործողությունների համար։ Ռուհանին Թրամփի ելույթն անվանել է «անհեթեթ» Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ում անվանել է «անհեթեթ և ատելությամբ լցված»։ «Անհեթեթ և չար հռետորաբանությունը, որը լի է անհիմն հայտարարություններով և որը հնչել է երեկ՝ այս վեհաժողովի առջև, ոչ միայն չպետք է հնչեր ՄԱԿ-ում, որը ստեղծված է միջազգային խաղաղությունն ու հարգանքն ամրապնդելու համար, նաև հակասել է այս համաշխարհային մարմնի հանդեպ մեր պետությունների պահանջներին՝ միավորելու կառավարությունները՝ պայքարելու համար պատերազմների ու ահաբեկչությունների դեմ»,-ասել է Ռուհանին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ռուհանին վստահ է, որ խախտելով միջազգային համաձայնագրերը, այդ թվում իրանական ատոմի շուրջ գործարքը, ԱՄՆ նախագահի վարչակազմը խաթարում է իր հանդեպ վստահությունը։ Իրանի նախագահը կարծում է, որ Թրամփի ելույթը պարունակել է իրանական կողմի հանդեպ անարդար քննադատություն։ Նա Թրամփի ելույթն անվանել է իրանցիների համար «վիրավորական»։ Նա կարծում է, որ Թրամփը պետք է ներողություն խնդրի։ Ավելին` Իրանի իշխանությունները խոստացել են առաջինը չխախտել միջուկային գործարքը, որը կնքվել է 2015-ին։ «Ես հայտարարում եմ բոլորին, որ Իրանի իսլամական հանրապետությունն առաջինը չի խախտի այդ համաձայնագիրը»,-ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ասել է երկրի նախագահ Հասան Ռուհանին։ «Շատ ցավալի կլինի, եթե այդ համաձայնագիրը փոշիանա քաղաքականության աշխարհում անպատասխանատու նորեկների պատճառով. աշխարհը կզրկվի հիանալի հնարավորությունից»։ Իրանի նախագահը նաև խոստացել է, որ ցանկացած կողմից պայմանագրի խախտման դեպքում Իրանը կգործի կոշտ և վճռական։ «Ցավոք սրտի, համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուն պես, մենք տեսանք ինչ ասես, սակայն ոչ խաղաղ և կայուն տարածաշրջան»։ Նա մեղադրել է Թեհրանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող ռազմական աջակցության, Եմենում և Իրաքում իրադրության վրա ազդելու, ինչպես նաև Պարսից ծովում ԱՄՆ ռազմածովային նավերի հանդեպ ագրեսիվ գործողությունների համար։ ԵՄ-ն դեմ է իրանական միջուկային գործարքի վերանայմանը Իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համաձայնագրի վերանայման անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտարարել է արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Իրանի և «վեցյակի» հանդիպման արդյունքներով։ «Համաձայնագիրը վերաբերվում է միջուկային ծրագրին, դա կատարվում է։ Համաձայնագիրն արդյունքներ է բերում։ Դա նշանակում է՝ փաստաթուղթը բացելու անհրաժեշտություն չկա»,-ընդգծել է դիվանագետը։ Մոգերինիի խոսքով՝ համաձայնագրի բոլոր մասնակիցները լիովին իրագործում են գործարքի պայմանները։ «Դա ազնիվ, բաց քննարկում էր, որի ընթացքում մենք համաձայնել ենք, որ բոլոր կողմերը լիովին իրագործում են համաձայնագիրը, ինչպես հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից 8 անգամ»,-ասել է Մոգերինին։ Ինչպես նշել է Մոգերինին, համաձայնագրի ճակատագիրը չի կարող որոշվել ԱՄՆ-ի կամ այլ երկրի կողմից, քանի որ այն ամրագրված է ՄԱԿ ԱԽ բանաձևով։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 62 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ Ահաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվել Իրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲ Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Օրվա կադրը. Նիկոլը դիմավորում է Բելառուսի վարչապետին Հիմա որոշել են հին «մուռը» հանել` ինչքան հնարավոր է վնաս տալով ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ Ցուցադրվում է «Բագրատ Սրբազան․ Առաջնորդը» Ֆիլմը ՆԱՏՕ-ից չեն կարողանում կանխատեսել, թե երբ հնարավոր կլինի Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին Հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր Իրանի հարավ-արևելքում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհ Իսրայելի թիրախի տակ գտնվող երկրներից մեկն էլ Թուրքիան է․ Քուրթուլմուշ Ոչ միայն զրահաբաճկոններ են ձեռք բերվել, այլ նաև սաղավարտներ․ ՔԿ խոսնակի պարզաբանումը «Արթմեդ»-ից փախուստի է դիմել «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու մեջ կասկածվող «Կոկո»-ն ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում Է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա 12 կգ. թմրամիջոցների մաքսանենգությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն է բացահայտվել Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները Քրեակատարողական ծառայության պետը աշխատանքից ազատման դիմում է գրել․ «Հրապարակ» Պետական միջոցների փոշիացման ռիսկն առնվազն կառավարելի չէ․ Թադևոս Ավետիսյան Դ-ն ՀՀ սահմանադրությանը չհակասող է ճանաչել մի փաստաթուղթ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները․ Արթուր Խաչատրյան Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը մտավ դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am