Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կգնա ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գնացին․ Տակը կմնաք դուք ու ձեր դեմքը․ Հովհաննիսյան

Գուցե հիմա դրա ժամանակը չէ, բայց ուզում եմ անդրադառնալ այն որոշ բացասական տրամադրություններին, որոնք առկա են Արցախից եկած մեր հայրենակիցների նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արփինե Հովհաննիսյան․

«Ինտելեկտի և բարոյականության ամենատարբեր աստիճան ունեցող մարդկանց կողմից հնչում են ամենատարբեր մտքեր...

Ընդ որում, սովորաբար այդ մարդիկ կա´մ իշխանության բացահայտ կողմնակիցներ են, կա´մ թաքնված այդպիսիք, կամ «քաղաքականությամբ չզբաղվող» անհատներ, որոնց հացի սեղաններին կամ այլ միջավայրերում առկա են իշխանության ամենատարբեր կալիբրի չինովնիկներ կա´մ էլ մոլորյալներ: Նրանց բոլորին մի բան է միավորում` յուրաքանչյուրն իր ճաշակին, խղճին, գիտելիքին ու այդ պահին առկա այլ հանգամանքին հարմար հիմնավորում է գտնում արդարացնելու սեփական անգործությունը կամ դաժանությունը, թե բա` իրենց հողնա բա պետք է զոհվեին, իբր իրենք Սյունիքի կամ Տավուշի համար մի բան արել են կամ պատրաստ են զոհել իրենց հարազատին կամ իրենց, հաջորդը` չկռվեցին, նախ իրենք կռվել են այնքան , որքան շանս ու հնարավորություն եղել է, շատերը նահատակվել են, շատերին հրադադարից հետո զենքը ձեռքին հանել են շրջափակումից, և բացի այդ, այսինքն բոլոր տղամարդիկ ու հազարավոր կանայք ու երեխաներ պիտի զոհվեին, որ ձեր քիմքին հարիր պաշտպանություն լինե՞ր: Այս տրամաբանությամբ վաղը սյունեցուն կամ վարդենիսցուն էլ կասեք դե բա իրենց հողնա պիտի պահեին:

Եվ բացի այդ, երբվա՞նից բոլորդ դարձանք էլիտար և բնիկ երևանցի, իսկ Երևանն էլ էլիտար մեգապոլիս: Այդ մարդիկ «ձեր» Երևանը չեն ուզում, իրենց Արցախն են ուզում: Իսկ եթե Արցախը իրենցը չեք համարում, այլ թուրքինը, բայց դրա հետ մեկտեղ չգիտեք ու չեք կարդացել պատմություն, աշխարհագրություն, ապա գոնե մի վիճեք:
Հանուն ճշմարտության` փաստարկների գերակշիռ մասի իրական պատճառը արցախցի ռազմաքաղաքական տարբեր ժամանակների ղեկավարության հանդեպ գեներացված ատելությունն է: Ճիշտ թե սխալ հիմա էական էլ չէ: Ես, օրինակ, Արայիկ Հարությունյանին համարում եմ մեղավոր, բայց նրան հավատացած մարդուն չեմ ատում կամ պիտակավորում դրա համար: Արձանագրենք:

Ատելով Արցախի կամ Հայաստանի նախկին ղեկավարներից ինչ որ մեկին ու դրա արդյունքում զազրախոսելով ամեն ինչ կորցրած մարդկանց հասցեին ոչ ոքի ոչինչ չեք անում, քան ինքներդ ձեզ:

Դուք ընդամենը փնտրում եք արդարացում ձեր անմարդկային վարքագծի, մարդկային դիմագիծը կորցնելու, ոչինչ չանելու, աղետի ու ողբերգության մասշտաբները չգիտակցելու համար:

Ի դեպ ոչ մի բանով չտարբերվելով ծանր հանցանքներ կատարած հանցագործներից, որոնք ՄԻՇՏ մի ինչ որ պատճառ ունեն հիմնավորելու իրենց կատարած ոճրագործությունը: Վերջերս սեփական երեխային սեռական ոտնձգության ենթարկած գարշանքը ևս ինչ որ բան էր խոսում` բացատրելով ու հիմնավորելով:

Ասելքիս հետևյալն է` երբ ու եթե հերթը հասնի քաղաքական առումով անհեռատես ու գավառական մտածելակերպով էլիտաների մեղքերը թվարկելուն, ես թերևս ձեզանից յուրաքանչյուրից ավելի լավ կանեմ դա: Չխնայելով ոչ մեկիդ կուռքին:

Չանելով կողմնապահություն:

Բայց սա դրա մասին չէ, այլ մարդու կողմից մարդուն սիրելու, երկու անչափահաս բալիկին հրետակոծության արդյունքում կորցրած մորը, որդուն ու եղբորը կորցրած կնոջը, որդու կամ թոռան գերեզմանը կորցրած տարեցին ու խեղված ճակատագրեր ունեցող հազարավոր մարդկանց ապրումակցելու, ժպտալու, ձեռք մեկնելու, թշնամուց տարբերվելու: Մի նույնացրեք մարդուն ու ձեզ համար ատելի ինչ որ մեկին: Մի արեք: Մարդ մնացեք:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կգնա ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գնացին: Տակը կմնաք դուք ու ձեր դեմքը: Եթե մնա»:

դիտվել է 678 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am