Սուրենավանի համայնքապետը սպառնացել է արցախցիներին. Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Փաստաբան Ամրամ Մակինյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` Սուրենավանի համայնքապետի կողմից արցախցիներին օգնությունից զրկելու սպառնալիքների համար։
Նշենք, որ Սուրենավանի համայնքապետ Անի Վարդազարյանը ֆեյսբուքում հայտարարել էր, թե բողոքի ակցիաներին մասնակցող արցախցիներին պետք է զրկել բոլոր տեսակի օգնություններից։
Այս գրառումն իր մեջ, փաստացի, պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ոչ միայն խտրական վերաբերմունք, այլ նաեւ հարկադրանք՝ հրաժարվելու հավաքներին մասնակցելուց։
Փաստաբան Ամրամ Մակինյանը, գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդմամբ, պահանջել է վարույթ նախաձեռնել ու միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործությունները համակողմանի բացահայտելու համար։
