Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա․ Արսեն Բաբայանին Մարատի մայրը խնդրում է տեսակցություն որդու հետ

Երկրորդ օրն է լրանում, որ ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան դատախազին միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի թույլ տա 18–ամյա արցախցի Մարատ Հակոբյանը տեսակցություն ունենա մոր հետ, գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա։ Օրենքով իհարկե դատախազն ունի մինչև 7 օր ժամանակ, սակայն համոզված եմ, որ սա այն սովորական դեպքերից չէ, որ սպասեն 7 օրը լրանա և որոշում ընդունեն։

Երբ ես կալանավորված էի նախկին ՀՔԾ-ն իմ նկատմամբ էլ նույն արգելքն էր կիրառել։ Ինձ արգելված էր տեսակցելը ընտանիքիս անդամների, այդ թվում՝ երկու անչափահաս զավակներիս հետ։ Այդ առիթով լրագրող Վահե Մակարյանը (եթե չեմ սխալվում) ՀՔԾ պետ, այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին հարցրեց, թե ինչպե՞ս պետք է երեքամյա որդիս ազդի նախաքննության վրա, որ թույլ չեն տալիս տեսակցությունը։ Սասուն Խաչատրյանը տվեց ամենաանսպասելի պատասխանը, նա ասած՝ քննիչի թյուրիմացության հետևանք է։ Այսինքն՝ քննիչը թյուր իմացություն ուներ քրեական օրենսդրության մասին։ Իհարկե այդ քննիչին այդպես էլ պատասխանատվության չկանչվեց, ավելին՝ նույնիսկ պաշտոնի առաջխաղացում ունեցավ։

Հիշեցնում եմ, որ Մարատի մայրն ինձանից խնդրում է տեսակցություն որդու հետ։ Ցավոք քննչականն ու դատարանը շատ դաժան են վարվել Մարատի ու նրա մոր հետ։ Այս պահին արգելված են Մարատի հետ բոլոր տեսակի տեսակցությունները։ Այդպիսով Մարատն այս պահին ոչ թե գտնվում է նախնական կալանքի տակ, այլ՝ պետական իշխանությունը նրա նկատմամբ կալանքը օգտագործում է որպես պատիժ։ Տեսակցությունը թույլատրելու իրավասություն ունի հսկող դատախազը, որին էլ երկու օր առաջ ուղարկել եմ համապատասխան միջնորդություն»,- գրել է նա։

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am