Ռուբեն Վարդանյանի «ձերբակալումը» իրավական փակուղու առջև է կանգնեցնելու ՀՀ իշխանությանը և դատական համակարգին․ Վահան Հովհաննիսյան

Ռուբեն Վարդանյանի «ձերբակալումը» իրավական փակուղու առջև է կանգնեցնելու ՀՀ իշխանությանը և դատական համակարգին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախից ՀՀ տեղափոխման ընթացքում ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետից առեւանգվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան ։ Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ֆինանսական ահաբեկչության, զինված խմբավորումների ձեւավորմանը մասնակցելու եւ օտարերկրյա քաղաքացու կողմից Ադրբեջանի հանրապետություն ապօրինի մուտք գործելու համար։ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ չորս ամիս ժամկետով։ Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ-ն արդեն դիմել է ՄԻԵԴ։

Հայ գործարար, բարերար և Արցախի նախկին պաշտոնյայի՝ ադրբեջանցիների կողմից «ձերբակալությունը», հարցի քաղաքական, բարոյական տեսանկյունից նաև իրավական խնդիր ունի։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը իրավական փակուղու առջև է կանգնեցնելու ՀՀ իշխանությանը և դատական համակարգին։

«Բանն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն ՀՀ տարածքում կատարած հանցանքի համար։ Մինչ այժմ գործող իրավական ակտերի և համաձայնագրերի ուժով ՀՀ իրավազորությունը տարածվում էր նաև Արցախի Հանրապետության և յոթ շրջանների վրա, ուստի այդ տարածքներում հանցանք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, եթե անգամ ընդունենք, որ Ռուբեն Վարդանյանը հանցանք է կատարել Արցախի տարածքում, ապա ՀՀ-ն պարտավոր է նրան արտահանձնելու պահանջ ներկայացնել ադրբեջանի իշխանություններին և վերջինիս քրեական հետապնդման հարուցման հարցը լուծել ՀՀ օրենքներով սահմանված կարգով։ Եթե ՀՀ-ն չի ներկայացնում Ռ․Վարդանյանին արտահանձնելու պահանջ, ապա ընդունված է համարվում, որ նա՝ իրեն մեղսագրվող հանցանքը կատարել է Ադրբեջանի հանրապապետության տարածքում, ուստի ենթակա է քրեական հետապնդման այդ պետության օրենսդրությանը համաձայն»,- նշեց Վահան Հովհաննիսյանը՝արձանագրելով, որ այս դեպքում ՀՀ դատական համակարգը հայտնվելու է փակուղում։

Փաստաբանի պարզաբանմամբ՝ ՀՀ դատարաններում քննվում են 44-օրյա պատերազմի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ և եթե ՀՀ-ն Արցախում կատարված ենթադրյալ հանցանքի համար չի պահանջում արտահանձնել Ռ․Վարդանյանին, կամ ցանկացած այլ անձի, ապա չի կարող ՀՀ օրեսնսդրությամբ սահմանված կարգով իրավական գործընթացներ իրականացնել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում և հարակից տարածքներում ենթադրյալ հանցանքներ կատարած անձանց նկատմամբ։

«Փակուղուց դուրս գալու երկու ճանաարհ կա․ կա՛մ Ռ․Վարդանյանին արտահանձնելու պահանջ, կա՛մ ՀՀ դատարաններում քննվող բոլոր զինվորական հանցագործություններով գործերի կարճում»,- նշեց Հովհաննիսյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

դիտվել է 309 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am