Շատ բարդ է Վարդանյանի ազատ արձակման հարցը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Երեկ ուշ գիշեր ադրբեջանական դաշտը մոնիթորինգ եմ արել ու հասկացա, որ շատ բարդ է լինելու Ռուբեն Վարդանյանի հետագա ազատ արձակման հարցը: Այսօր նրան չորս ամսով կալանավորելու որոշում են կայացրել ու մեղադրանք են առաջադրել երեք հոդվածով՝ «ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում, օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանում Ադրբեջանի հանրապետություն»:

Երբ ես ասում եմ մենք Ադրբեջան պետությունը չենք ճանաչում կամ չենք ուզում մինչև վերջ գիտակցել դրա ռասիստական էությունը, հենց այս ամենի մասին եմ ասում: Ինչու՞մն է Ռուբեն Վարդանյանի «մեղքը»: Այն օրվանից որ նա ժամանեց Արցախ, հետո ստանձնեց պետնախարարի պաշտոնը, որից կարճ ժամանակ անց հաջորդեց բլոկադան, միջազգային մամուլը հենց նրա անձի ու կապերի շնորհիվ անդադար լուսաբանում էր Արցախի թեման, մեծ աղմուկ էր բարձրացվել, որը շատ էր անհանգստացնում Ադրբեջանին: Նրանք կարող են արհամարհել զանգերը, դատարանի որոշումները, բայց երբ միջազգային հանրության շրջանում բոլորը սկսում են խոսել իրենց մասին որպես էթնիկ զտում իրականացնողները, դա արդեն Ալիևին հեչ դուր չի գալիս: Նա իր իմիջը չի ուզում փչացնել:

Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանի աշխատանքը արտաքին աշխարհի հետ մեծ գլխացավանք էր դարձել Բաքվի համար: Դրա համար էլ իրենք հսկայական ջանք դրեցին, որպեսզի Վարդանյանը հեռացվի պետնախարարի պաշտոնից: Այդուհանդերձ, նա դուրս չեկավ Արցախից, բայց միջազգային աղմուկն, իհարկե, այդ տեմպով այլևս չշարունակվեց: Ադրբեջանը հիմնականում հասավ իր նպատակին՝ թեման մարեց:

Հետո արդեն եղան հետագա քայլերը, Ադրբեջանը մտածված ծրագրված սպասեց իր «աստեղային ժամին» Արցախի հայերի բռնի տեղահանումն իրագործելու համար: Վերջին կաթիլը դարձավ սեպտեմբերի 19–ը, որի ժամանակ ևս Վարդանյանը ակտիվ իրազեկում էր դրսի որոշ լրատվամիջոցների իրադրության մասին:

Ինչևէ, Ադրբեջանը իր նպատակին հասավ՝ Արցախը դատարկվում է ամենադաժան ձևով, Արցախի թեման էլ «փակվում է»: Հերթը արագ կհասնի Հայաստանին, իրենց մամուլն արդեն խոսում է «անկլավների» ու «միջանցքի» մասին:

Բայց այս ողբերգության մեջ կա մի դրվագ, որը ևս հաշվի չի առնվում: Ադրբեջանը փորձելու է տարբեր միջոցներով վնասել այն մարդկանց, որոնք իրենց դեմ են դուրս գալիս, որոնք աղմուկ են բարձրացնում, որոնք փորձում են թույլ չտալ ու կանխել իրավիճակի ողբերգական զարգացումները: Չգիտեմ ուղղակի թե անուղղակի (ես փաստերով եմ սիրում խոսել), բայց ես վստահ եմ, որ իրենք մեծ դեր են խաղացել մեր հանրության մի որոշակի հատվածի աննախադեպ դեգրադացիայի մեջ: Մարդիկ կան, այսքանի հետո ասում են՝ «դե պայմանագիր կնքվի, խաղաղ կապրենք»: Ես անհոգնել փորձում եմ բացատրել, որ Ադրբեջանին պետք չի խաղաղություն հայերի հետ, նրանց պետք է խաղաղություն՝ առանց հայերի:

Մինչ իշխանությունները փորձում են բոլորին գործակալ ու հինգերորդ շարասյուն որակել, աջուձախ վագներականներ տեսնել ու երեքգլխանի դևեր, դրան զուգահեռ մենք կորցնում ենք հայրենիք, կյանքեր, արժեքներ, կամք ու բարոյականություն: Դրա համար էլ կգտնվեն ոմանք, որոնք կուրախանան, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից, ընդ որում՝ մարդ, որը միշտ փորձել է օգնել Հայաստանին տեսանելի դառնալ աշխարհի համար: Այդ մարդը դրա կարևորությունը հասկացել է, իսկ հայտնի հարցազրույցում էլ խոսում էր Հայաստանի՝ Ֆինլանդիա դառնալու իր երազանքի մասին, բայց դե իշխանական մեդիան դա դարձրեց «թաթարստանի» թեմա:

Միշտ այդպես է՝ Ալիևն էլ հայերին էթնիկ զտման ենթարկեց ու խոսում է «ինտեգրացիայից» ու «խաղաղությունից»: Փաշինյանն էլ քանդում է հայոց պետականությունն ու խոսում ինքնիշխանությունից: Ծուռ հայելիների ու տրամաբանության բացակայության փուլում ենք և դա ամենասարսափելին է, թերևս:

Տոկունություն եմ մաղթում Վարդանյանի հարազատներին, բարդ ճանապարհ է սպասվում, բայց ես վստահ եմ հենց նույն միջազգային մամուլը, ուժեղ պաշտպանությունը ու քայլերի մտածված, հստակ հաջորդականությունը կօգնի կանխել դեպքերի հետագա վտանգավոր ընթացքը»:

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Աննա-Նիկոլ ընտանեկան դրամայով ժողվրդին մի նոր սարսափելի բան են հուշում. Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլի ձեռքից լափող շներն ամեն քայլափոխի խախտում են օրենքները»․ Արմինե Ադիբեկյան (video) Արթուր Աբրահամ, քեզ նմաններին տեսել եմ՝ ինչպես էին «սողում Ռիտա Սարգսյանի ոտքերի տակ»․ Զոհրաբյան (video) Մենք ընկել ենք գելի ձեռը․ էս հարցը պետք է լուծվի․ քաղաքացի (video) «Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video) Այսօր ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլն ինչ է անելու իրենց համար․ Քաջարանի բնակիչ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ Փաշինյանի՝ «շունուշանգյալ» և ՔՊ-ականների հայհոյանքներին (video) Իրանում հայտարարել են, որ շահագրգռված չեն ԱՄՆ-ի հետ ցանկացած գնով խաղաղության ձեռքբերմամբ Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության Ես սարսափելի բան կասեմ Արուսյակ Ջուլհակյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Արա՛, դու դեռ ավելի շատ ես վախենալու․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում». Financial Times Նիկոլի օրոք սաղ հետ ա գնացել, ծախեցին էնքան հողերը․ արցախցի (video) «Ինչպես ձախողվեց Աննայի՝ կինոյի աղջիկ դառնալու սցենարը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՌԴ-ն պատրաստ է օգնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք» «Նարկամա՛ն, դու ինձ չսպառնաս,բա պատերազմի ժամանակ ու՞ր էիր»․ Տիգրան Չոբանյան (video) Սարիկ Մինասյան, էդ հայհոյանքներիդ համար դե ստացի՛ր․ Անաստաս Իսրայելյան (video) Տրակտորների խանութ-սրահում հատակը փլուզվել է. երկու քաղաքացի տուժել է Որոշ հոգևորականներ պայմանագրով նշանակվել են ՔԿՀ-ներում ծառայության՝ առանց Կաթողիկոսի հաստատման ԱՀԱԶԱՆԳ․ ԱՄՆ-ի հայերը լուրջ հարց են բարձրաձայնում.բացում եմ փակագծեր․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am