«Լակոտ, ես ժամանակ չունեմ քո հետևից ընկնեմ». ըստ վկայի՝ նրան ասել է զինված խմբի պարագլուխը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց 2015 թվականին ԱԱԾ կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Դատարանում երեկ ցուցմունք տվեցին մայր գործի անջատված մասով դատապարտված, ներկայումս ազատության մեջ գտնվող վկաներ Հարություն Հովհաննիսյանը եւ Ստեփան Չիլինգարյանը: Ինչպես սույն գործով մյուս վկաները, այնպես էլ նրանք այսօր դատարանում հրաժարվեցին ցուցմունք տալուց: Ուստի, մեղադրող դատախազները միջնորդեցին հրապարակել նրան նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչը դատարանը բավարարեց: Ստեփան Չիլինգարյանն, ով նախքան կալանավորվելը եղել է Գյումրու Շիրակ օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակից, նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում հայտնել է, որ իրացված զինամթերքը ժամանակին պատկանել են իր պապին, ով ըստ նրա՝ մտերիմ է եղել նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ: Որպես մեղադրյալ հարցաքննվելիս, վկան քննիչին հայտնել է, որ զինամթերքը վաճառել է դրանից ազատվելու եւ պարտքերն ու վարկերը փակելու համար: Անուշավան Ավետիսյանին ճանաչել է մանկուց. նա զենքի մի մասը՝ ինքնաձիգը եւ նռնականետը վաճառել է Անուշավան Ավետիսյանին 2400 դոլարով, այնուհետեւ որոշել է զենքի մի մասը եւս վաճառել նրան, բայց քանի որ ինքնաձիգերն այնքան էլ լավ վիճակում չեն եղել` 2300 դոլարով է կարողացել վաճառել: Հարցին Արթուր Վարդանյանին ճանաչե՞լ եք, թե՞ ոչ, մեղադրյալը բացասական պատասխան է տվել, ապա հավելել, որ հեռուստացույցից է իմացել, որ ինչ-որ Արթուր Վարդանյան զինված խումբ է ստեղծել եւ ինչ-որ հանցագործություն են ցանկացել անել: Ըստ նրա՝ Գյումրի քաղաքում շրջանառվող տեղեկություններից է իմացել, որ Անուշավանն ինչ-որ կապ է ունեցել այդ խմբի հետ եւ նրան նույնպես բռնել են: Որից հետո արդեն Ստեփան Չիլինգարյանին են մեղադրանք առաջադրվել: Երեկ ցուցմունք տվեց նաեւ վկա Իլիչ Թադեւոսյանը: Դատավորի հարցին, թե ամբաստանյալներից ում եք ճանաչում, վկան ասաց, որ իր համագյուղացիներին Վաղինակ Ստեփանյանին, Արթուր Վարդանյանին, Ավետիս Բարեյանին: Վերջիններս Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են: Վկան ասաց, որ մեկ անգամ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վարդանյանի հետ: Խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը բարկացավ, երբ նա իր ցուցմունքում նշեց, որ իր հորն Արթուրը ցանկացել է Քեսաբ տանել եւ, երբ նա զանգել է հորը, ինքը վերցրել է հեռախոսը եւ զգուշացրել այլեւս չանհանգստացնել իր հորը: «Ես հեռախոսը վերցրի ու ասացի, որ հորս հետ գործ չունես, նա պատերազմի մասնակից է եղել, առողջական խնդիրներ ունի, չեմ ուզում, որ իմ հայրը մասնակցի այդ պատերազմին: Նա էլ ինձ պատասխանեց՝ լակո՛տ, ես քո հորը չեմ զանգահարում»,- ասաց վկան: Հայրը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է Ավետիս Բարեյանի միջոցով: 2015թ. հոկտեմբերի 3-ին, զանգել է իր հորը, կանչել Սպիտակ. հայրը գնացել է այնտեղ եւ հանձնել իր հրացանը: Արթուր Վարդանյանը վկային հորդորեց սուտ ցուցմունք չտալ՝ զգուշացնելով, որ այլապես քրեական պատասխանատվության կենթարկվի: «Գիտես չէ, որ կեղծ ցուցմունք տալը լավ բան չի, դու կեղծ ցուցմունք ես տալիս: Քանի՞ անգամ ինձ զանգեցիր դու, ինչ սուտ, իրար հակասող ցուցմունք ես տալիս, ես ընդհանրապես ոչ մեկի հետ չեմ խոսել»,- վկային հարցրեց Արթուր Վարդանյանը, որին ի պատասխան վկան ասաց. «Մեկ անգամ եմ զանգել, երբ հորս հետ խոսում էիր, հայրս էլ ասաց՝ ես Քեսաբ կգամ, դոշ կտամ, թող ինձ խփեն, բայց քեզ չխփեն: Էդ պահին հեռախոսը վերցրի, ասացի, որ էլ չզանգես, դու էլ ասիր՝ «Լակո՛տ, ես ժամանակ չունեմ քո հետեւից ընկնեմ, ես հազար հատ գործ ունեմ…»»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am