Ադրբեջանի հարձակումից հետո առաջին աղմկահարույց ձերբակալությունը

Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել է անցնել Հայաստան։ Սա ադրբեջանական հարձակումից հետո առաջին աղմկահարույց ձերբակալություն է։ 


Այս մասին գրել է The Guardian-ը։ 

Չորեքշաբթի առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետնախարարի պաշտոնը ժամանակին զբաղեցրած մեծահարուստ գործարար Ռուբեն Վարդանյանը մեկն էր այն ավելի քան 50,000 հայերից, ովքեր փախել են տարածաշրջանից ադրբեջանական վերահսկողությունից խուսափելու համար, նշել է բրիտանական հեղինակավոր պարբերականը։

Ըստ աղբյուրի, Վարդանյանն իր հարստությունը ներդրումային բանկային ոլորտում է վաստակել Ռուսաստանում՝ նախքան 2022 թվականին ԼՂ տեղափոխվելը, որտեղ նշանակվել է պետնախարար։ Նա պաշտոնանկ է արվել 2023 թվականի փետրվարին, բայց մնաց ականավոր դեմք Ղարաբաղում, որը հայերն անվանում են Արցախ։

Անցած շաբաթ Guardian-ին տված հարցազրույցում, նախքան ձերբակալությունը, Վարդանյանն ասել էր՝ գիտի, որ թիրախ կդառնա ադրբեջանական ուժերի համար, երբ անցած շաբաթ Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա․

«Սա կյանք է։ Եթե դուք պատրաստ եք մեռնել ձեր երկրի համար, ապա դա լավ է: Բայց վատ է, եթե ինչ-որ կարևոր բան եք անում... պատմության վերջը կարող է շատ վատ լինել: Եվ ես պատրաստ էի դրան առաջին օրը, ես դա գիտեի»:

Քանի որ ադրբեջանական ուժերը տեղափոխվել են գյուղեր և քաղաքներ, Ղարաբաղի բնակչության ավելի քան 40%-ը տարհանվել է 72 ժամում, գրել է The Guardian-ը։

Իր հարցազրույցում, ինչպես նշում է պարբերականը, Վարդանյանը մեղադրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ «էթնիկ զտումների» արշավ սկսելու մեջ և կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

Նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հաստատել է նրա ձերբակալությունը, շարունակում է բրիտանական թերթի հոդվածագիրը և մեջբերում Վարդանյանի կնոջ խոսքերը․ «Ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվել և գերության մեջ է գտնվում ՝ այսօր առավոտյան, երբ նա փորձում էր հեռանալ ադրբեջանական օկուպացիայից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ»։

Զոնաբենդը Guardian-ին ասել է, որ իր ամուսնու ձերբակալության մասին իմացել է լրատվամիջոցների հաղորդագրություններից և դրա կադրերն անվանել «ուղղակի սարսափելի»: 

«Նա երեկ երեկոյան հաղորդագրություն է թողել՝ ասելով, որ ապահով է, բայց ես չգիտեի նրա հստակ ծրագրերը։ Սեպտեմբերի 19-ից զանգում էր և ասում, որ ողջ է»,-պատմել է Վարդանյանի կինը։

Ադրբեջանի կառավարությունը նախկինում հայտարարել էր, որ մտադիր է ձերբակալել Վարդանյանին, թեև չորեքշաբթի օրը նրան առաջադրված մեղադրանքները չեն հրապարակվել, հիշեցնում է պարբերականը։

 

դիտվել է 942 անգամ
Լրահոս
Արթուր Աբրահամ, քեզ նմաններին տեսել եմ՝ ինչպես էին «սողում Ռիտա Սարգսյանի ոտքերի տակ»․ Զոհրաբյան (video) Մենք ընկել ենք գելի ձեռը․ էս հարցը պետք է լուծվի․ քաղաքացի (video) «Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video) Այսօր ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլն ինչ է անելու իրենց համար․ Քաջարանի բնակիչ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ Փաշինյանի՝ «շունուշանգյալ» և ՔՊ-ականների հայհոյանքներին (video) Իրանում հայտարարել են, որ շահագրգռված չեն ԱՄՆ-ի հետ ցանկացած գնով խաղաղության ձեռքբերմամբ Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության Ես սարսափելի բան կասեմ Արուսյակ Ջուլհակյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Արա՛, դու դեռ ավելի շատ ես վախենալու․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում». Financial Times Նիկոլի օրոք սաղ հետ ա գնացել, ծախեցին էնքան հողերը․ արցախցի (video) «Ինչպես ձախողվեց Աննայի՝ կինոյի աղջիկ դառնալու սցենարը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՌԴ-ն պատրաստ է օգնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք» «Նարկամա՛ն, դու ինձ չսպառնաս,բա պատերազմի ժամանակ ու՞ր էիր»․ Տիգրան Չոբանյան (video) Սարիկ Մինասյան, էդ հայհոյանքներիդ համար դե ստացի՛ր․ Անաստաս Իսրայելյան (video) Տրակտորների խանութ-սրահում հատակը փլուզվել է. երկու քաղաքացի տուժել է Որոշ հոգևորականներ պայմանագրով նշանակվել են ՔԿՀ-ներում ծառայության՝ առանց Կաթողիկոսի հաստատման ԱՀԱԶԱՆԳ․ ԱՄՆ-ի հայերը լուրջ հարց են բարձրաձայնում.բացում եմ փակագծեր․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի վիրավորել ու ծաղրել է պատերազմի մասնակից վետերաններին․ Ղումաշյան Ինչպես Վալոդյա Գրիգորյանի մայրն ամոթանք տվեց ոստիկաններին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am