Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը․ ՀԺՄ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Արցախում տեղի ունեցած ու շարունակվող ողբերգական իրադարձությունների, հարյուրավոր զոհերի ու վիրավորների, խաղաղ բնակիչների բռնի տեղահանության, էթնիկ զտման, հասարակության շրջանում ամեն ժամի հետ աճող անորոշության ու տագնապի համապատկերում, Արցախին ու Հայաստանին, հայ հասարակությանն ամենամեծ վնասը, ցավոք, հասցնում է ՀՀ պետական բյուջեից, հարկատուների միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը՝ իր ղեկավար կազմով, բայց առաջին հերթին՝ լրատվական ծառայության պատասխանատուներով ու Նիկոլ Փաշինյանի քարոզչագործիքի դերը կատարող Պետրոս Ղազարյանով, ինչպես նաև քարոզիչ-փորձագետների բանակով։


Նպատակն ակնհայտ է՝ մեղավորներ կարգել, հասարակությանը մոլորեցնել և ՀՀ կառավարության պատասխանատվությունը նվազեցնել:

Վերջին ամենացայտուն օրինակն Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասնակցությամբ հարցազրույցն էր, որի ընթացքում վերջինս այս էմոցիոնալ գերլարված, ողբերգական իրավիճակում, երբ հազարավոր արցախահայեր անմարդկային պայմաններում փորձում են կյանքի գնով անցնել Արցախից Հայաստան օրեր ձգվող ճանապարհը՝ փորձելով փրկվել ցեղասպանվելուց, նա միակողմանի, կեղծ պնդումներով, էժանագին մեթոդներով նենգափոխում է իրականությունը, թիրախավորում և անվանարկում է կոնկրետ անձանց, հիմնավորումներ ու ապացույցներ պահանջող մեղադրանքներ է հնչեցնում Արցախի այն իշխանությունների հասցեին, որոնք օբյեկտիվ պատճառներով այսօր չեն կարող պատասխանել իրեն, քանի որ, ի տարբերություն Սամվել Բաբայանի, ով արագ և ապահով դուրս է եկել Արցախից՝ այնտեղ թողնելով հազարավոր արցախցիների, Արցախում են և փորձում են դուրս բերել ժողովրդին։

Պատահական չէր նաև Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները, ցույցերն ու հանրահավաքները լուսաբանող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական գծին աջակցող լրատվամիջոցների կողմից գործածվող խտրական, արցախահայերին թիրախավորող բառապաշարը: Նույն բառապաշարն էր նաև ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրություններում: Նշյալ լրատվամիջոցները հրապարակում էին ցուցարարների արցախյան ծագումը շեշտող լուրեր՝ թիրախավորելով, անվանարկելով նրանց։

Այս համատեքստում խիստ անհանգստացնող է հասարակության մեջ Հանրային հեռուստաընկերության եթերից ատելության տարածումն ու սերմանումն Արցախի ներկայիս իշխանությունների, ինչպես նաև ՀՀ նախկին բոլոր իշխանությունների հասցեին։ ՀՀ գործող իշխանությունները, որոնք հասարակությանը 5 տարի շարունակ սևերի ու սպիտակների, ներկաների ու նախկինների բաժանելով՝ միմյանց դեմ ատելություն ու թշնամություն էին տարածում՝ գռեհիկ բառապաշար և ապատեղեկատվություն տարածելով, այսօր նույնը շարունակում են նաև Արցախի ժողովրդի ու Արցախի իշխանությունների, Հայաստանի նախկին իշխանությունների, հանրային, քաղաքական գործիչների նկատմամբ։

Խնդիրը տվյալ դեպքում ոչ Սամվել Բաբայանի անձն է և ոչ էլ նրա հակապետական գործունեությունը (մարդկային հիշողությունն անկարող է մոռանալ այն դաժանությունները, որով Սամվել Բաբայանը զբաղվում էր Արցախում ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, իսկ մամուլի արխիվները պահպանում են նրա վայրագությունների ու դրանց զոհերի մասին վավերագրությունները), այլ այն, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն է հայկական եթերով սին, միակողմանի մեղադրանքներ, թշնամական թեզեր ու մանիպուլյացիաներ տարածում։

Ադրբեջանական լրատվամիջոցները, տելեգրամ ալիքները երեկվանից փութաջանորեն տարածում են Սամվել Բաբայանի՝ Հ1-ին տված հարցազրույցի հատվածները, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հ1-ը՝ տվյալ դեպքում, ի դեմս Սամվել Բաբայանի, նպաստում է ադրբեջանական թեզերի տարածմանը։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Հանրային հեռուստաընկերության այս գործելաոճը, պահանջում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից, իրավասու այլ պետական կառույցներից քայլեր ձեռնարկել՝ անհապաղ կանխելու հարկատուների, պետության միջոցների հաշվին հանրությանը ապատեղեկացնելու ոչ պրոֆեսիոնալ, հակահայկական քաղաքականությունը։

Կոչ ենք անում վե՛րջ տալ իշխանությունների սանձազերծած քարոզչությանը և պետական հանրային միջոցները չմսխել և այն չծառայեցնել ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած՝ ատելություն սերմանելու, ապատեղեկատվություն և թշնամանք տարածելու, քաղաքական մրցակիցներին հեղինակազրկելու, իրենց պատասխանատվությունն այլ մարդկանց վրա բարդելու և թշնամի պետության նպատակներին, օրակարգին:

Հրավիրում ենք լրատվամիջոցների, խոսքի ազատության, մամուլի խնդիրներով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպությունների, հանրային ակտիվ գործիչների ուշադրությունը՝ կոչ անելով դիրքորոշում արտահայտել հանրային միջոցները իշխանական և թշնամական քարզչությանը ծառայեցնելու այս բացահայտ գործելաոճի վերաբերյալ։

Հայտարարությանը միացել են՝

Սաթիկ Սեյրանյան-Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
Բագրատ Եսայան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն
Արկադի Գրիգորյան – Tert.am կայքի գլխավոր խմբագիր
Սոնա Տռուզյան - «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
Գևորգ Էմին-Տերյան-Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր
Անժելա Նալբանդյան-PARA TV-ի փոխտնօրեն
Փիրուզա Մելիքսեթյան- «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր
Փայլակ Ֆահրադյան-Irakanum.am կայքի խմբագիր
Ժաննա Ծառուկյան-LIVEnews.am, գլխավոր խմբագիր
Անժելա Թովմասյան-«Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր
Սևակ Հակոբյան-Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
Տաթև Այվազյան-Armday.am կայքի խմբագիր, տնօրեն
Սամվել Չախալյան - «Բիզնես 24»-ի տնօրեն
Տիգրան Գալստյան- 24NEWS.am-ի գլխավոր խմբագիր
Անի Գևորգյան - NewDay.am կայքի խմբագիր
Բեթղեհեմ Արաբյան – Hayastan.news կայքի գլխավոր խմբագիր
Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր
Լիա Խոջոյան MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր
Սևակ Յակոբեան- Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի գլխավոր խմբագիր
«Ժողովուրդ» օրաթերթ
Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար: Կարող են միանալ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և հանրային գործիչներ»:

դիտվել է 840 անգամ
Լրահոս
«Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video) Այսօր ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլն ինչ է անելու իրենց համար․ Քաջարանի բնակիչ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ Փաշինյանի՝ «շունուշանգյալ» և ՔՊ-ականների հայհոյանքներին (video) Իրանում հայտարարել են, որ շահագրգռված չեն ԱՄՆ-ի հետ ցանկացած գնով խաղաղության ձեռքբերմամբ Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության Ես սարսափելի բան կասեմ Արուսյակ Ջուլհակյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Արա՛, դու դեռ ավելի շատ ես վախենալու․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում». Financial Times Նիկոլի օրոք սաղ հետ ա գնացել, ծախեցին էնքան հողերը․ արցախցի (video) «Ինչպես ձախողվեց Աննայի՝ կինոյի աղջիկ դառնալու սցենարը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՌԴ-ն պատրաստ է օգնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք» «Նարկամա՛ն, դու ինձ չսպառնաս,բա պատերազմի ժամանակ ու՞ր էիր»․ Տիգրան Չոբանյան (video) Սարիկ Մինասյան, էդ հայհոյանքներիդ համար դե ստացի՛ր․ Անաստաս Իսրայելյան (video) Տրակտորների խանութ-սրահում հատակը փլուզվել է. երկու քաղաքացի տուժել է Որոշ հոգևորականներ պայմանագրով նշանակվել են ՔԿՀ-ներում ծառայության՝ առանց Կաթողիկոսի հաստատման ԱՀԱԶԱՆԳ․ ԱՄՆ-ի հայերը լուրջ հարց են բարձրաձայնում.բացում եմ փակագծեր․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի վիրավորել ու ծաղրել է պատերազմի մասնակից վետերաններին․ Ղումաշյան Ինչպես Վալոդյա Գրիգորյանի մայրն ամոթանք տվեց ոստիկաններին (video) Այ «չնթռլո՛», ուշադիր լսիր այս կետերը. Արմինե Ադիբեկյան (video) #ՀԻՄԱ․ Դուք հասկանու՞մ եք՝ Ռուսաստանը մեզ ինչ է զգուշացնում․․․ էլ չե՛ն խնդրելու․ Գագիկ Ծառուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am