Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակել. Factor.am

ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին հետ կանչելուց հետո պաշտոնական Երևանը որոշում է կայացրել նրան այդ պաշտոնում փոխարինող չնշանակել։ Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ում դեսպանի պաշտոնը թափուր կմնա։

«Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչվեց սեպտեմբերի 5-ին և նշանակվեց Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ԱԳՆ-ից ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակելու տեղեկությունը չեն մեկնաբանում։


Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից հայկական կողմի դժգոհությունը հրապարակային դրսևորվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն անպատասխան թողեցին իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու և Հայաստանին անվտանգային աջակցություն ցույց տալու պաշտոնական Երևանի գրավոր դիմումները։

Առկա դժգոհությունն էլ ավելի սրվեց Լաչինի միջանցքի փակումից, նաև՝ Արցախի նկատմամբ վերջին հարձակումից հետո։ Ու թեև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը երեկ ասել էր՝ չենք կարծում, որ այս պահին ՀԱՊԿ-ից հրատապ դուրս գալը մեզ ինչ-որ օգուտ կբերի, այդուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ խոստովանեց՝ արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, արդյունավետ չեն։

Այս լարվածության ֆոնին՝ ռազմավարական դաշնակից համարվող երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները դիվանագիտական բառապաշարը մի կողմ թողած փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային ժողովը պատրաստվում է առաջիկա քառօրյայի ընթացքում վավերացնել Հռոմի ստատուտը, որի առնչությամբ ռուսական կողմը տարբեր առիթներով քննադատություն է հնչեցնում։

Ի դեպ, իշխանական տարբեր պաշտոնյաներ պնդում են, որ այն վավերացնելու են առանց վերապահումների, ինչն ըստ, փորձագիտական շրջանակներից հնչող գնահատականների, նշանակում է՝ եթե ՌԴ նախագահը այցելի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկիր, ապա պետք է ձերբակալվի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր Հաագայի միջազգային քրեական դատարանը տվել էր դեռ այս տարվա մարտին»,- հայտնում է աղբյուրը։

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Մենք ընկել ենք գելի ձեռը․ էս հարցը պետք է լուծվի․ քաղաքացի (video) «Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video) Այսօր ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլն ինչ է անելու իրենց համար․ Քաջարանի բնակիչ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ Փաշինյանի՝ «շունուշանգյալ» և ՔՊ-ականների հայհոյանքներին (video) Իրանում հայտարարել են, որ շահագրգռված չեն ԱՄՆ-ի հետ ցանկացած գնով խաղաղության ձեռքբերմամբ Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության Ես սարսափելի բան կասեմ Արուսյակ Ջուլհակյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Արա՛, դու դեռ ավելի շատ ես վախենալու․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում». Financial Times Նիկոլի օրոք սաղ հետ ա գնացել, ծախեցին էնքան հողերը․ արցախցի (video) «Ինչպես ձախողվեց Աննայի՝ կինոյի աղջիկ դառնալու սցենարը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՌԴ-ն պատրաստ է օգնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք» «Նարկամա՛ն, դու ինձ չսպառնաս,բա պատերազմի ժամանակ ու՞ր էիր»․ Տիգրան Չոբանյան (video) Սարիկ Մինասյան, էդ հայհոյանքներիդ համար դե ստացի՛ր․ Անաստաս Իսրայելյան (video) Տրակտորների խանութ-սրահում հատակը փլուզվել է. երկու քաղաքացի տուժել է Որոշ հոգևորականներ պայմանագրով նշանակվել են ՔԿՀ-ներում ծառայության՝ առանց Կաթողիկոսի հաստատման ԱՀԱԶԱՆԳ․ ԱՄՆ-ի հայերը լուրջ հարց են բարձրաձայնում.բացում եմ փակագծեր․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի վիրավորել ու ծաղրել է պատերազմի մասնակից վետերաններին․ Ղումաշյան Ինչպես Վալոդյա Գրիգորյանի մայրն ամոթանք տվեց ոստիկաններին (video) Այ «չնթռլո՛», ուշադիր լսիր այս կետերը. Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am