Էրդողանի ու Ալիևի «կոկորդիլոսի արցունքներին» չհավատաք, հարձակում լինելու է

Բաքվի ու Անկարայի կողմից երեկվանից «զիջողական» կեցվածքի ցուցադրություն է ներկայացվում, թե իբր Ալիևն ու Էրդողանի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություններ չունեն:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելության տեղակայումը թույլ տալու իր խոստումը։

Այս մասին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ հայտնելով, որ երեքշաբթի՝ սեպտեմբերի 26-ին կայացել է Բլինկեն-Ալիև հերթական հեռախոսազրույցը։ «Պետքարտուղարն այսօր կրկին զրուցել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունն ու անվտանգությունն անվերապահորեն ապահովելու, խաղաղ բնակչության ազատ տեղաշարժի և ԼՂ մարդասիրական օգնության անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը»,- նշել է Միլլերը։

Զրույցի ընթացքում Բլինկենը հիշեցրել է Ալիևին այլևս ռազմական ուժի չդիմելու և դիտորդական առաքելությունն ընդունելու իր խոստումների մասին։ «Մենք ակնկալում ենք, որ նա չի դրժի դրանք (խոստումները - խմբ․)», - նշել է Միլլերը:

Բաքուն մտադիր չէ որևէ ուժային քայլ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով` Ադրբեջանը ձգտում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան բացել տրանսպորտային հաղորդակցություն, որը, ըստ նրա, «օգուտ կբերի ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին»։

«Ադրբեջանը որևէ ռազմական նպատակ կամ խնդիր չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում, դա Ադրբեջանի օրակարգից դուրս է»,- ասել է Հաջիևը Reuters-ին։ Ալիևի օգնականը հավելել է, որ Բաքուն Երևանին առաջարկում է տրանսպորտային և կապի գծերի անցկացման հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։
Իսկ Էրդողանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» թեմայով...

Թուրքիայի նախագահը նախօրեին կրկին պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Անկարայի ու Բաքվի համար, միաժամանակ հայտարարել է՝ եթե Հայաստանը չհամաձայնի, այդ ճանապարհը կարող է նաև Իրանով անցնել։

«Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի բացենք միջանցքը որքան հնարավոր է շուտ, այդ ծրագրի իրագործումը ռազմավարական հարց է և պետք է ավարտին հասցվի։ Երբ այդ միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող է ուղիղ Կարս հասնել, և թուրք - ադրբեջանական եղբայրությունն է՛լ ավելի կամրապնդվի», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։

Լրագրողները փաստել են՝ անցած տարի, երբ Էրդողանը մեկնել էր Բաքու, նույն թեմայի մասին խոսելիս ասել էր, որ Իրանն ավելի մեծ խոչընդոտ է «Զանգեզուրի միջանցքի» համար, քան՝ Հայաստանը։ Ի՞նչ է փոխվել՝ հարցին Էրդողանն արձագանքել է․ - «Եթե մենք ուզում ենք, որ Զանգեզուրի ու Լաչինի միջանցքները դառնան խաղաղության միջանցքներ, պետք է այդ հարցը լուծենք առանց հակամարտությունների ու աղմուկի։ Եթե Հայաստանը դեմ լինի, այդ ճանապարհը կանցնի Իրանով։ Իրանը հիմա դրական է նայում այդ հարցին»։

Մինչ այս պահը պաշտոնական Թեհրանն Էրդողանի այս հայտարարությանը որևէ կերպ չի արձագանքել։ Հայտնի է միայն, որ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։ «Նախագահներ Պուտինն ու Ռաիսին ընդգծել են բոլոր խնդիրները բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը», - հաղորդում է Ռուսաստանի նախագահականը, հավելելով՝ փոխադարձաբար նշվել է նաև 3+3 հարթակի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Այս ձևաչափում ընդգրկված են Հարավային Կովկասի երեք երկրներն ու նրանց երեք հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը։

Ուրեմն, եթե Հայաստանը ճանապարհը չբացի, այն անցնելու է Իրանի տարածքո՞վ... Մի երկրի տարածքով, որը շաբաթը մի քանի անգամ հայտարարում է, որ թույլ չեն տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն: Բացի այդ, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ Նախիջևանը մինչ 44-օրյա պատերազմը միշտ էլ ցամաքային և օդային կապ է ունեցել Ադրբեջանի հետ Իրանի ցամաքային և օդային տարածքով։

Էրդողանն ու Ալիևը ստում են, թմրեցնում են Հայաստանի հասարակությանն ու ողջ աշխարհին: Հարձակում լինելու է, նրանց 2 օրերի հայտարարությունները սովորական թուրք-ադրբեջանական կեղծիքի ու քարոզչության մաս են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2680 անգամ
Լրահոս
Մահացել է Բագրատ սրբազանի հայրը Դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք Շովիի ողբերգությունից անցել է 3 տարի Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ծավալները հասել են 1.12 մլրդ դոլարի Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Արտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել է «Հայփոստը շարունակում է աշխատել վնասով՝ սպասելով պետական ֆինանսավորման»․ Առաքելյան Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս Վախը Հայրենիք, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում, այն սպանում է, իսկ սերը՝ կենսավորում․ Սրբազան Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը․ քաղաքագետ Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք․ 4 ձերբակալված կա Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան Հայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնությունները Ավետ Կոնջորյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Աքյաքա շրջանի ղեկավարն այցելել է հայ-թուրքական երկաթուղային սահման Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Ովքեր են երկու նոր փոխվարչապետերը «Փողերն առնելու եք ու ու՞ր թռնեք․․․ Ռուսաստանը կոնկրետ հարց է դրել»․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, եսակենտրոն լինելդ էլ ավելի նսեմացրեց քեզ․․․Լարիսա Ալավերդյանի դիպուկ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am