Մարիա Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին (video)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծավալուն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիեւի հավակնությունները Սյունիքի հանդեպ եւ նրա պնդումները, թե Խորհրդային Միությունը «Զանգեզուրը տվել է Հայաստանին»։

Նրա խոսքով՝ այժմ ժամանակը չէ մեկնաբանելու պատմությունը՝ տեղերում իրավիճակի դինամիկ զարգացումը հաշվի առնելով։ «Այժմ իրավիճակը դինամիկ զարգանում է, եւ այն պահանջում է ավելի շատ օպերատիվ մեկնաբանություններ, քան դա պահանջում է պատմությունը»,- նշել է նա։

Զախարովան հայտնել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Նրանք կառաջնորդվեն այդ սկզբունքով իրենց գործողություններում։ Այս մասին կողմերը հայտարարել են։ Ռուսական կողմը շահագրգռված է Անդրկովկասում կայուն իրավիճակով, նա հանդես է գալիս բոլոր վիճելի հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ Ընդ որում, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մեզ դաշնակից երկրներ են։ Երեւանի հետ մեզ կապում են պարտավորություններն անվտանգության ոլորտում ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում։ Բաքվի հետ հաջողությամբ իրականացվում է դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, այդ հարցը ամենամանրակրկիտ ձեւով դիտարկվում է եռակողմ աշխատանքային խմբի գծով՝ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։

Մենք համոզված ենք, որ հենց այս ձեւաչափով կարող է եւ պետք է գտնվի փոխընդունելի որոշումը, որը կերաշխավորի երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը այն երթուղիների հանդեպ, որոնք անցնում են նրա ազգային տարածքով։ Նման պայմանավորվածությունները՝ հիմնված շահերի հավասարակշռության վրա, օգուտ կբերեն ինչպես տարածաշրջանի պետություններին, այնպես էլ նրանց հարեւաններին, ներառյալ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը»,- նշել է նա։

դիտվել է 1098 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am