Ինչու՞ են ադրբեջանական հատուկ ծառայությունները Լաչինի միջանցքը փակելուց հետո իրենց «բնապահպաններին» գործուղել են հայկական հանքերի դեմ

Անկեղծ ասեք, ի՞նչ ասոցիացիա է առաջանում՝ «ադրբեջանցի բնապահպան» ասելով։ Իհարկե, Լաչինի միջանցքի փակումն անցյալ տարի դեկտեմբերին «ադրբեջանցի բնապահպանների» կողմից, որն Արցախի հայաթափման սկիզբն էր։

Այս ասոցիացիան ծնվում է ցանկացած բանական հայի մոտ, բայց ոչ՝ հայկական բնապահպանական կազմակերպությունների։

Դժվար է պատկերացնել, որ այսօր կարող են լինել հայկական կազմակերպություններ, որոնք ադրբեջանական կազմակերպությունների հետ միասին որևէ բան կստորագրեն, առավել ևս կոչ՝ ուղղված միջազգային կազմակերպություններին ցանկացած խնդրի մասին, որ չի վերաբերում Արցախին ու արցախահայությանը։ Սակայն, պարզվում է, այդպիսիք կան։

Ընդ որում, նրանք այդ կոչը հրապարակել են Արցախում իրականացվող փաստացի ցեղասպանության օրերին։ Այս օրերին հայաստանյան մի շարք բնապահպանական կազմակերպություններ՝ «Էկոլուրը», Հայկական բնապահպանական ճակատը, և այլն, այլ զբաղմունք չեն գտել, քան մի քանի երկրների, այդ թվում՝ ադրբեջանական բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ ստորագրելու ինչ-որ կոչ՝ ուղղված «Վերակառուցման և զարգացման բանկին» (ՎԶԵԲ), որպեսզի ՎԶԵԲ–ը հրաժարվի հանքարդյունաբերական ներդրումներից։

«9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ դիմել են ՎԶԵԲ-ին՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները վերանայելու պահանջով»,- ասվում է հայտարարության մեջ:

Երբ հայաստանյան այդ նույն բնապահպանական կազմակերպությունների «թեթև» ձեռքով տարիներ շարունակ սևացվում ու վարկաբեկվում էր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտը, մենք, հրապարակայնորեն զգուշացնելով, որ այդ մոտեցումը ոչ մի լավ տեղ չի տանի, այնուամենայնիվ, որպես կանոն, մտածում էինք, որ մարդիկ լավ չեն պատկերացնում՝ ի՞նչ բան է տնտեսությունը, ինչո՞ւ է կարևոր հանքարդյունաբերությունը Հայաստանի համար։ Բայց հիմա արդեն չենք կարող պատկերացնել, որ Արցախում ցեղասպանության ընթացքում ադրբեջանական «բնապահպանների» հետ կոչեր ստորագրելը միամտության հետևանք է: Դժվար է պատկերացնել, որ ամենատարբեր գրանտներից հաջողությամբ օգտվող հայկական ՀԿ-ներն այնքան անգրագետ են, որ չգիտեն, որ ոչ մի ադրբեջանական հասարակական կազմակերպություն չի ստորագրի ոչ մի հրապարակային փաստաթուղթ, առավել ևս՝ հայերի հետ, եթե դրա «դաբրոն» չի ստացել Ադրբեջանական հատուկ ծառայություններից և Ալիևից։

Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչ հասարակական կազմակերպությունները չեն հետևում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում թիրախավորել Հայաստանի հանքարդյունաբերական ծրագրերը, Ամուլսարը, ԶՊՄԿ-ն, Կապանի հանքը, Ախթալան։

Դժվար է պատկերացնել, որ հայաստանյան այս բնապահպաններն այնքան միամիտ են, որ չեն հասկանում, որ նաև այս՝ ՎԶԵԲ-ին ուղղված կոչը թիրախավորում է հենց Հայաստանի հանքարդյունաբերությունը։

Ադրբեջանն առանձնապես մեծ հանքարդյունաբերություն չունի, ոչ էլ՝ ՎԶԵԲ-ի մասնակցությամբ այդ հանքերի ֆինանսավորում։ Այդ ֆինանսավորումը միայն մեզ է անհրաժեշտ։ Հետևաբար, միանգամայն պարզ է, թե ինչո՞ւ է Ադրբեջանական հատուկ ծառայություններն ադրբեջանական բնապահպաններին Լաչինի միջանցքը փակելուց հետո գործուղել այս անգամ էլ հայկական հանքերի դեմ պետիցիաներ ստորագրելու։

Պարզ չէ միայն, թե ինչո՞ւ են դա անում մեր բնապահպանները, այն էլ՝ այս օրերին։ Պարզ չէ նաև, թե ինչո՞վ են զբաղված Հայաստանի հատուկ ծառայությունները, որոնց մոտ այս գործողությունները կասկած չեն հարուցում։

Իսկ միգուցե և պարզ է։ Եվ պատասխանը բոլորովին միամտությունը կամ, առավել ևս, բնապահպանական մտահոգությունը չէ։

դիտվել է 838 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am