Փոքր տան մեծ կռիվը

ԵԱՏՄ-ից դուրս գալու՝ «Ելք»-ի նախաձեռնությունը հաջողության կարող է հասնել միայն այն դեպքում, եթե դաշինքն այդ ուղղությամբ գործընթացներ ծավալի նաև խորհրդարանից դուրս, եթե հասարակական աջակցությունը դրսևորվի նաև ԱԺ պատերից դուրս, սա թերևս, պարզ է բոլորի համար: Նաև հստակ է, որ նախաձեռնությունը իշխող ՀՀԿ-ի և մյուս խմբակցություններից կողմից հավանության չի արժանանալու, այսինքն, ստացվում է, որ սա առավելապես քաղաքական գործընթաց է, որը ինչպես նկատվում է, ջղաձգորեն է ընդունվում ռուս մեկնաբանների, փորձագետների կողմից, ինչու չէ Հայաստանում ռուսական շահերի սպասարկուների կողմից: Այսինքն, խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող «Ելք»-ի նախաձեռնությունը կարող է ազդեցություն ունենալ, եթե այն վայելի հասարակության լայն աջակցությունը և որևէ կերպ այն դրսևորվի: Կկազմակերվի՞ նման գործընթաց դրսում, կստանա այն հասարակության, քաղհասարակության, փորձագետների աջակցությունը, այսինքն` ինչ-որ կազմակերպչական ձև պետք է՞ տրվի դրան: Ներկայացվել է նախագիծ, որը բավական ամուր հիմնավորումներ ունի, թե ինչու պետք է մեր երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից: Մինչդեռ իշխանությունների կողմից արդեն 4 տարի չի հնչել որևէ հիմնավոր գնահատական, չի ներկայացվել որևէ մատչելի վերլուծություն, թե ինչ է շահել ու շահում հայ ձեռներեցը ԵԱՏՄ-ին` մեր երկրի անդամակցությունից և ինչ կկորցնի, եթե չանդամակցենք այդ կառույցին: Եթե միակ արդարացումը Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներն են, ապա դա ԵԱՏՄ-ին չանդամակցելու դեպքում էլ ունեինք: Եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից` անվտանգության հարցո՞ւմ խոցելի կդառնանք... Իսկ հիմա խոցելի չե՞նք, իսկ անցյալ տարի ապրիլին խոցելի չէ՞ինք... Ավելին` անցած տարիները ցույց տվեցին, որ ԵԱՏՄ-ն այդպես էլ Հայաստանի անվտանգության երաշխավորը չդարձավ, հետևաբար՝ այդ միությունից դուրս գալը, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ վտանգներ չի պարունակում։ Մենք անդամակցեցինք ԵԱՏՄ-ին, բայց դա բացարձակապես չբերեց նրան, որ Ռուսաստանն ազդի Ադրբեջանի վրա և թույլ չտա, որ Ադրբեջանն իր սպառազինությունն օգտագործի կոնկրետ Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիա իրականացնելու համար: Ավելին` Ադրբեջանին զինելու գործընթացն էլ նույն թափով շարունակվում է: Անշուշտ, հարցը ունի քաղաքական շերտ: Հայաստանի իշխանությունները չեն կարող նման գործընթացին համաձայնել, քանի որ դա Ռուսաստանում կդիտարկվի որպես ուղիղ հարված Մոսկվային` թիկունքից: Իսկ սա Հայաստանի համար վտանգավոր զարգացումներով հղի գործընթացի սկիզբ կարող է դառնալ: Դա հասկանում են թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում: Այդ իսկ պատճառով` չնայած հարցի հնչեղությանը, կարևոր քննարկումների ծավալմանն ու բանավեճերի կայացմանը, «Ելքի» նախաձեռնությունը ժամանակի ընթացքում կգնա մարման, թեև այն խիստ կարևոր քննարկում էր: Մետաքսյա Շալունց

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am