Նյույորքյան տուռնե` «սելֆիներով», ծամածռություններով ու ջղաձիգ նոպաներով

ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի 15 րոպե տևած ելույթի ամենածավալուն հատվածն, իհարկե, նվիրված էր ղարաբաղյան հակամարտությանը: ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց` կողմերը դեռ շատ հեռու են խաղաղությունից` դրանում մեղադրելով պաշտոնական Բաքվին: «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը: 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ», - փաստեց Հայաստանի նախագահը: Վերստին ընդգծելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, Սերժ Սարգսյանն առանձնացրեց երկու նախապայման` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքն ու անվտանգության ապահովումը: «Մնացած հարցերն ածանցյալ են և կլուծվեն խնդրի կարգավորմանը զուգահեռ», - հայտարարեց Հայաստանի նախագահը: «Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով»: Սա, կարելի է ասել, Սերժ Սարգսյանի կողմից կոշտ շեշտադրումներով դիրքորոշում էր: Ոչ միայն Ադրբեջանին, այլև միջազգային հանրությանն ուղղված ուղերձ էր այն մասին, որ անհարկի զիջումներ պաշտոնական Երևանից չսպասեն: Բացի այդ, այս ելույթը հնչեց Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ, որի ընթացքում պետք է քննարկվեին Սարգսյան-Ալիևի հանդիպման կազմակերպման մանրամասները: Բայց ինչ հանդիպում` ՄԱԿ-ում այսպիսի դիրքորոշումների դեպքում: Իր հերթին Ալիևին էլ, կարծես, Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներից «ափերից դուրս եկած»` սպառնացել է Հայաստանին, թե`«անհրաժեշտության դեպքում` Հայաստանը նորից կպատժվի»: Կրկին յոթ երգ, յոթն էլ` ««ադրբեջանական տարածքների 20 տոկոսի» մասին, դարձյալ` «Հայաստանը անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը», ապա ուղիղ սպառնալիք. «Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի: Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Փաստորեն, «Ադրբեջանական լվացքատան» խայտառակությունից հետո Ալիևը որոշել է ավելի ուժեղ գոռալ, և անցյալ տարվա պատերազմի պատասխանատվությունն ու նախաձեռնությունը գցելով հայկական կողմի վրա: Ինչ սպասես մի երկրի առաջնորդից, որ այդ բարձր ամբիոնն օգտագործում է ոչ թե շաբաթներ առաջ խայտառակված երկրի վարկանիշի վերաբերյալ խոսելու, այլ Հայաստանին սպառնալու համար: Ու չնայած կոռուպցիայի ու մարդու իրավունքների ոտնահարման մասին իրավապաշտպանների ու միջազգային կազմակերպությունների շարունակական ահազանգերին՝ Ալիևն ասել է՝ Ադրբեջանը ժամանակակից, կայուն ու ժողովրդավար երկիր է: «Հիմնարար բոլոր իրավունքները մեր երկրում երաշխավորված են այդ թվում՝ խոսքի ու հավաքների ազատությունը», - հայտարարեց Ադրբեջանի առաջնորդն՝ այդպես էլ չանդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը՝ լրագրողներին ազատազրկելու, ընդդիմախոսներին բռնի ճնշելու, բռնապետական կառավարումն ամրապնդելու վերաբերյալ: Ի դեպ, Ալիևի ելույթն ունկնդրելու համար ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանի դահլիճ էին եկել ոչ միայն նրա կինը՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, այլև դուստրը՝ Լեյլան, որը ՄԱԿ-ի վեհաժողովի ֆոնին` հոր ելույթի ժամանակ «սելֆի» էր անում` ծամածռելով դեմքը: Ու նաև պարզվեց, որ Ալիևների ընտանիքը Նյու Յորքում էր, որպեսզի լուսանկարվեր Թրամփի ու տիկնոջ` Մելանիայի հետ, որը նրանք հաջողացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելության կուլիսներում` տարածելով մի անորակ նկար: Ու մինչ Ալիևների ընտանիքը լուսանկարվում ու «սելֆի» էր անում Նյութ Յորքում` Արցախ ժամանեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը, որոնք ճիշտ նույն օրը Արցախի խորհրդարանում ելույթ էին ունենում: Ահա, այսպիսի իրողություններ... Թամար Բագրատունի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am