Shamshyan.com-ը գրում է.արդեն մեկուկես ժամից ավելի է ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, Աշոցքի թիվ 52, Ամասիայի թիվ 51 և Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղում գյուղացիների հետ պայքարում են գյուղի բնակիչ, 64-ամյա Նորայր Սահակյանին պատկանող ֆերմայում առաջացած խոշոր կրակի տարածման դեմ:
Կրակը բռնկվել է մոտ 10 հազար հակի խոտերում, այդ թվում նաև խոտի դեզի մոտ կայանված ЗИЛ մակնիշի ավտոմեքենայում և կաթ տեղափոխող ցիստեռնում: Գյուղացիները անմասն չեն մնում հրդեհաշիջման աշխատանքներում, սակայն մինչև այս պահը չեն կարողանում մարել կրակը: Աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանը: Տեղում են նաև Ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբն ու տեղի հիվանդանոցի աշխատակիցները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը