Մենք, ավելի հավանական է, կտեսնենք Բաքվի կողմից միգրացիայի խրախուսում դեպի Հայաստան․ Բրոերս․ «Ազատություն»

Ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, որ կան նաև այլ փոքրամասնություններ, որ ունեն նմանատիպ իրավունքներ։ Բայց ես կարծում եմ, որ պետք է հիշել, որ Ղարաբաղի հայերը այլ փոքրամասնությունների նման չեն։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Լոնդոնում տեղակայված Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն, դոկտոր Լորենս Բրոերսը։

«Նրանք ունեն հակամարտությունների կոնկրետ պատմություն և ունեն անվտանգության շատ լուրջ մտահոգություններ: Այսպիսով, ես կարծում եմ, որ նրանց Ադրբեջանին վերաինտեգրելու նախագիծը կպահանջի տքնաջան բանակցություններ, անցումային միջոցառումներ, իրոք մտածված անվտանգության երաշխիքներ և այլն: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այս բանակցությունները տեղի են ունենում բռնության շատ դաժան և ոչ համաչափ դրվագներից հետո։ Այսպիսով, ես կարծում եմ, որ հարցը վստահությունն է։ Ադրբեջանի հայտարարած պարտավորությունները հայ բնակչության լայն շրջանակների կողմից չեն ընկալվում որպես արժանահավատ»,- նշում է փորձագետը:

Բրոերսի կարծիքով՝ ամենահավանական արդյունքը, որը մենք կտեսնենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, մարդկանց զգալի հոսքը կլինի Հայաստան․ «Եվ այստեղ հարց է ծագում՝ որքանո՞վ է Հայաստանը պատրաստ և ի վիճակի ընդունելու այդ մարդկանց»։

Նրա խոսքով՝ ելնելով նրանից, ինչ մենք տեսել ենք վերջին օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում, իր համարակնհայտ չէ, որ Ադրբեջանն իսկապես ցանկանում է, որ Ղարաբաղի հայկական փոքրամասնությունը մնա․ «Դա կառավարության համար գլխացավանք է լինելու: Եվ դա չի համապատասխանում Ադրբեջանի ռեժիմի տեսակին ու կառուցվածքին։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք ավելի հավանական է՝ կտեսնենք Բաքվի կողմից միգրացիայի խրախուսում դեպի Հայաստան»:

«Իհարկե, Ղարաբաղի հայերի մնալ-չմնալը նույնպես, ցավոք, աշխարհաքաղաքական հաշվարկների հարց է և կապված է ռուսական ներկայության շարունակման հետ։ Եթե Ղարաբաղում հայկական համայնք չմնա, ապա ռուսական խաղաղապահ առաքելության ներկայության համար արդարացում այլևս չի լինի»,- նշում է փորձագետը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի շահերից է բխում, որ այնտեղ հայերի խորհրդանշական ներկայություն ամեն դեպքում լինի։ «Բայց Ադրբեջանը ևս սպասում է 2025 թվականին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է որոշեն երկարաձգել, թե ոչ ռուս խաղաղապահների մանդատը։ Ադրբեջանը ձգտում է, եթե ոչ ամբողջությամբ հրաժեշտ տալ ռուս խաղաղապահներին, ապա գոնե կտրուկ նվազեցնել ռուսական առաքելության բնույթն ու շրջանակը: Այսպիսով, ես կարծում եմ, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում մենք կտեսնենք բնակչության ավելի շատ տեղաշարժեր»:

դիտվել է 635 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am