Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան

«Արցախում ժողովուրդը խուճապի մեջ է, սոված–ծարավ փողոցներում լցված։ Կապի բացակայության պատճառով շատ գյուղերից տեղեկություն չկա»։ NEWS.am-ի հետ զրույցում Արցախում տիրող աղետալի վիճակի մասին պատմեց Արցախի ԱԺ պատգամավոր Նելլա Գրիգորյանը։

«Երեխաներ կան, որ շրջափակման մեջ են գտնվում, ծնողները՝ այստեղ, ոչ մի լուր չունեն նրանցից։ Շատ գյուղեր սպասում են, որ ռուսները կազմակերպեն տարհանումը»,– պատմեց պատգամավորը՝ նշելով, որ իր թոռնիկի մասին էլ երկար ժամանակ տեղեկություն չեն ունեցել, վերջապես գտել են նրան։

«Իրավիճակը շատ ծանր է։ Երեխաները նկուղներում են։ Լսել եմ, որ օգնություն են ստացել ալյուրի տեսքով, բայց ո՞նց հաց թխեն. լույս, գազ չկա: Ամեն օր ասում են՝ լույսը լինելու է, հետո ասում են՝ Ադրբեջանը նոր պայմաններ է դնում մեր առաջ։ 30-ից ավելի ծանր վիրավորներ ունենք, որոնք ամեն օր կարող են մահանալ։ Ճանապարհը չեն բացում, որ նրանց հասցնեն Երևան, գոնե փրկեն։ Մեզ անտեր ենք զգում։ Ոչ մի աշխատանք առաջ չի գնում։ Այս ժամի դրությամբ պետք է որ թուրքերը հետ քաշված լինեին, որպեսզի որոնողական աշխատանքներ տանեին, բայց սկսվել է, թե՝ ոչ, չգիտեմ։ Զոհվածների մարմինները նույնպես չեն կարողանում տեղափոխել Երևան։ Մեծ մասը չի ուզում, որ իրենց երեխաներն այստեղ հուղարկավորվեն, քանի որ չգիտեն՝ վաղը այստեղ են լինելու, թե ոչ։ Գոնե ճանապարհը չեն բացում, որ մարդիկ դուրս գան, հնարավոր չէ այս պայմաններում մնալ այստեղ»։

Պատգամավորի խոսքով՝ տարածվող տեղեկություններն այնպիսին են, որ իրենց մնալը Արցախում անհնար է թվում։ Ո՞նց կարելի է երեխա սպանող թուրքի հետ ապրել։ Ասում են՝ երեխաները մի տեղ դպրոց են գնալու, Եվլախում քննարկել են, որ ոստիկանությունը պետք է միացյալ լինի, ո՞նց եք դուք դա պատկերացնում»,– ասաց Նելլա Գրիգորյանը՝ նշելով, որ միայն միջազգային զորակազմի ներկայությունը կարող էր ինչ–որ չափով անվտանգության երաշխիք լինել։

Գրիգորյանի խոսքով՝ նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ։

Պատգամավորը նշեց, որ այս աղետալի վիճակը չէր լինի, եթե իշխանությունները բնակչությանը նախապատրաստեին հարձակմանը։

«Փաշինյան, մեզ մենակ ես թողել մեզ, չես էլ զգուշացրել, գոնե դպրոցականները այդ օրը դպրոց չգնային։ Երեխաների՝ դպրոցից գալու ժամանակ է եղել հարձակումը, գոնե հնարավոր չէ՞ր զգուշացնել, որ հրետակոծություն է լինելու»,– վրդովված ասաց պատգամավորը։

դիտվել է 562 անգամ
Լրահոս
Բանակում մահերն ու Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջը․ Տիգրան Աբրահամյան (video) Թուրքիայում ավտոբուս է շրջվել․ 6 մարդ մաhացել է, վիրավnրվել՝ 20-ը Հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. Սուրենյան Իմ մեքենան թալանել են Նորքի ոստիկանության բաժանմունքի մոտ, թանկ պահեստամասեր են տարել. Դանիելյան (video) Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում. Ալիևի օգնական Ինչո՞ւ Փաշինյանը չի ուզում ունենալ մի բանակ, որը կլինի անվտանգության կարևորագույն համակարգը․ Ստեփան Դանիելյան Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Թևանյան Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին (video) Նախագահների պարտադրված հեռանալու մասին խոսույթը չունի ոչ մի հիմնավորում. Արմեն Աշոտյան Միրզոյանը պատրաստվում է Ստամբուլ մեկնել Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում Սկանդալ՝ Երևանի դպրոցներից մեկում․ ծնողը պնդում է՝ իր անչափահաս երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ծեծել է, ասել՝ թուրք է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի լավատեսությունը ես չեմ կիսում. հնարավոր չէ կազմակերպել արցախցիների վերադարձը Դավիթաշենում Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Փաշինյանը նախարարի 4 թեկնածուների հարցում նախընտրություն չունի ՀՀ մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ժաննա Անդրեասյանը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին Անվտանգային հատուկ միջոցառումներ «Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց Թմրանյութեր վաճառողների պատիժը պետք է խստացվի՝ ընդհուպ 15 տարի Արտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է. Մաս 234 Լարված վիճակ, հայհոյանքներ «Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am