Փորձեք ջեբս պլան գցել

Նիկոլը վճռական է տրամադրված։ Բոլոր ակտիվ, մեծ լսարան ունեցող գործիչները պիտի կալանավորվեն։ Այդ թվում՝ ես։
Ինձ նստեցնելը «թալան» օպերացիայի շրջանակում՝ Իլֆ-պետրովյան սատիրա կլինի։
Ինձ նստեցնելը երբեւէ ընտրակաշառ բաժանելու իդիոտիզմով, ինչը մի քանի տարի առաջ մտածում էին փորձարկել, դրա վրա անգամ «Օմսկ» սառնարանի սարդելկի ծիծաղը կգա։
Եւ ուրեմն՝ ի՞նչ անել։ Ասեմ՝ ինչ են անում։ Երկու օր է ֆեյսբուքի մեսենջեր հավելվածով ինձ գրում են տարբեր իդիոտներ, ովքեր որպես նախաբան երկու լիստ հայհոյում են Նիկոլին, ու հետո անցնում պետպատվերի բուն թեմային։ Իսկ բուն թեման սա է՝ «տիկին Զոհրաբյան, ձեզ մարդիկ վստահում են, լսում են, բաժանեք բոլոր ՔՊ-ականների հեռախոսահամարներն ու տան հասցեները եւ հենց դուք հարթակից կոչ արեք ժողովրդին, որ գնան դրանց տներն ու դրանց հետ հաշվեհարդար տեսնեն»։ 48 ժամվա մեջ առնվազն վեց նման «հուսահատ» առաջարկ եմ ստացել։ Առաջին անգամ մտածեցի՝ էմոցիոնալ քաղաքացի է եւ համբերատար գրեցի, որ մենք Նիկոլ չենք ու նման բան երբեք ու կատեգորիկ չի կարելի անել։ Բայց, երբ մնացած «էմոցիոնալներն» էլ նույն առաջարկով դիմեցին ինձ, հասկացա, որ սրանց խնդիրն իրենց ձեռքում իմ ձայնային կամ տեքստային սքրինն ունենալն է, որտեղ ես կհամաձայնեի հաշվեհարդար տեսնելու ու ՔՊ-ականների տների վրա գրոհելու նրանց առաջարկի հետ։ Դա տեղում կհամարեին բռնություն կազմակերպելու, բռնություն հրահրելու, կամ բռնությանն աջակցելու գործողություն ու ՀՀ Քրեական օրենսգրքով կգային մեր տուն։ Բայց, քանի որ ես կատեգորիկ մերժում եմ անգամ իմ ոխերիմ թշնամու ընտանիքը, երեխաներին, տունը թիրախավորելու, սրանց էս մի պլանը չանցավ։
Հետո անցան պլան բ-ին։ Ռուսական համարից գրում է մի կին, ներկայանալով Արցախի համար տառապյալ, եւ խնդրում է իմ տելեգրամի համարը, որպեսզի ինձ ուղարկի ադրբեջանական վայրագությունների կադրեր։ Երբ հրաժարվում եմ տալ իմ օգտահաշիվների համարներն ու տիկնոջը գրում եմ՝ որ իր ձեռքի տակ եղած իմ հայտնի համարին կարող է ուղարկել իր ունեցած նյութերը, որ ես դրանք փոխանցեմ միազգային կառույցներին, տիկինն անհետանում է։ Թե ո՞վ էր, հետո՞ ինչ էին պատրաստվում սարքել՝ հավես չկա անգամ մտածելու։
Հիմա, ասածս ի՞նչ է պարոն Աբազյան։ Ես կուտ չեմ ուտում, էլ չեք կարա, էն, իբր, «լափակերի» օպերացիան սարքեք գլխիս, որ ես Սփյուռքի մեր հայրենակիցներին ասել եմ «լափակեր»։ Նեյրոցանցային տեխնոլոգիայի միջոցով էլ հեչ իմաստ չունի ձայն կեղծելն ու իդիոտ դիալոգներ սարքելը, որովհետեւ վերջին դեպքով վառվեցիք։ Էն, ինչ-որ ԱԱԾ բոլոր նախկին պետերը փնտրում էին ու չէին գտնում, գիտեք, որ իմ դեպքում անիմաստ է փող ծախսել ու օրերով հետեւիցս օպերներ կցել։ Ես հարցազրույցներից հետո գնում եմ ուղիղղղղղ տուն։ Հա, գիտեք նաեւ, որ անգամ սրճարաններ շատ հազվադեպ եմ գնում։
Մնում է հին ու բարի մեթոդը՝ ջեբս պլան գցելը։
Յեսիմ։ Նավսյակի փորձեք։ Կարող է ինչ-որ մի խումբ իդիոտների համոզեք։

Նաիրա Զոհրաբյանի գրառումը

 

դիտվել է 1383 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am