Կոռուպցիոն կապեր Տավուշի մարզպետարանում

Կոռուպցիոն կապեր Տավուշի մարզպետարանում
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները լրագրողիս բողոքել են, որ իրենք ամեն ամիս իրենց աշխատավարձի մեկ տոկոսը փոխանցում են արհմիության հաշվեհամարին, այդ հաշվեհամարին բազում միլիոնների դրամներ կան, սակայն կրթության և գիտության աշխատողների արհմիությունը տարվա մեջ երկու անգամ՝ մարտի 8-ի և հոկտեմբերի 5-ի՝ուսուցչի օրվա առթիվ որոշակի գումարներ է փոխանցում հանրակրթական դպրոցներին, մնացած գումարները մնում և տնօրինվում են արհմիության կողմից։ Ուսուցիչները արհմիության գործունեության մեջ կոռուպցիոն մեծ ռիսկեր են տեսնում։ Նրանք ասացին,որ արհմիություևը, որպես ճյուղային անկախ մարմին, պետք է պաշտպաներ ուսուցիչների իրավունքները, սակայն երբևէ չի զբաղվել ուսուցիչների իրավունքների, ՛շահերի պաշտպանությամբ, այն գործում է որպես իշխանության կցորդ։ Ուսուցիչներն ասացին, որ Իջևանի տարածաշրջանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպություննների տարածքային միության նախագահ Զինա Ստեփանյանի աշխատավայրը Տավուշի մարզպետարանի շենքն է, Զ․ Ստեփանյանի որդին Տավուշի մարզպետարանի կրթության մշակույթի, սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանն է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով, թե իրավական ի՞նչ հիմքերով է Զինա Ստեփանյանը Տավուշի մարզպետարանում սենյակ զբաղեցնում, արդյոք նրա և իր որդու՝ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն պետ Մերուժան Հարությունյանի միջև պաշտոնական հարաբերություններում շահերի բախում, կոռուպցիոն ռիսկեր չկա՞ն։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է․«Իջևանի տարածաշրջանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների տարածքային միության նախագահ Զինա Ստեփանյանն առանձին աշխատասենյակ չի զբաղեցնում: Նրա և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի միջև պաշտոնական հարաբերություններում շահերի բախում և կոռուպցիոն ռիսկեր չկան»: Տավուշի մարզպետը չի ժխտել, որ Զինա Ստեփանյանի աշխատավայր-նստավայրը Տավուշի մարզպետարանի շենքում է, նշելով միայն, որ նա առանձին աշխատասենյակ չի զբաղեցում, այդպես էլ չպարզաբանելով,թե Զինա Ստեփանյանը մարզպետարանի շենքում անվճա՞ր, թե՞ վարձակալությամբ է գտնվում ; Մոր և որդու՝ կրթության և գիտության աշխատողների արհմիության ղեկավարի և մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնական հարաբերություններում կոռուպցիոն ռիսկերի ու շահերի բախման մասին մարզպետարանի ժխտումն էլ այնքան հիմնազուրկ է, որ այն մեկնաբանության կարիք չունի։

Գրել է Ոսկան Սարգսյանը

դիտվել է 525 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am