Պատժամիջոցներ` ընդդեմ Բաքվի, Պուտինը ԱԽ մշտական անդամներին է կանչել, Հունգարիան արգելափակել է ԵՄ 27 երկրների հայտարարությունը

ՌԴ նախագահ ՎՊուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամներին հավաքել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկում է անցկացրել անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

Օրակարգում հարևանների և գործընկերների հետ հարաբերությունների, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության խնդիրներն են: «Մենք այսօր ձեզ հետ կխոսենք մեր ամենամոտ հարևանների և գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հետ կապված իրավիճակի մասին։ Ունենք մեծ ծավալի աշխատանք, կան բազմաթիվ բաղադրիչներ՝ տնտեսություն, հումանիտար համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն»,- ըստ «Ազատության», ասել է նախագահը, բացելով հանդիպումը:

«Սկսենք անվտանգության հարցերից»,- հավելել է Պուտինը և խոսքը փոխանցել է անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին։ Քննարկումներին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի և պաշտպանության նախարարներ Վլադիմիր Կոլոկոլցևը և Սերգեյ Շոյգուն, արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և բնապահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկեցին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումը: Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Բրազիլիայի, Էկվադորի, Ալբանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներն, ինչպես նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչը:

Գրեթե բոլոր բանախոսները դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը և կոչ արեցին բացել Լաչինի միջանցքը: Նրանք ի գիտություն ընդունեցին հրադադարի մասին հաղորդագրությունը և ընդհանուր առմամբ ողջունեցին Եվլախում Ադրբեջանի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների առաջին հանդիպման փաստը: Բոլոր բանախոսներն ընդգծեցին Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները՝ ներառյալ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի ներկայացուցիչ, ՄԱԿ-ում փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին պատմեց ռուս խաղաղապահների ծառայության մասին, նշելով, որ նրանց շարքերում կան զոհեր, իսկ խոսելով հարցի քաղաքական կողմի մասին, հիշեցրեց, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշեց, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելն է: Նա ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ կանանց և տղամարդկանց, տարեցների, կանանց և երեխաների ծանրագույն կացությունը: Նրա փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և միջազգային համայնքը ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը սպառնացող ողբերգությունը կանխելու համար, թեպետ Հայաստանը բազմիցս ահազանգել է այդ մասին: Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումներ չի ունեցել:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերքեց հայ պաշտոնակցի և մյուս բանախոսների կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները և պնդեց, թե Հայաստանն է խոչընդոտում խաղաղության գործընթացը: Նա նաև հիշեցրեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին հայտարարությունում նշվում է «Ադրբեջանից հայկական ստորաբաժանումները դուրս բերելու» դրույթը, ինչը և, ըստ Բայրամովի, ապացուցում է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում 44-օրյա պատերազմից հետո մնացել են հայ զինծառայողներ»:
Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարն անվերապահորեն սատարեց Բայրամովին, խոսեց «Զանգեզուրի միջանցքը» բացելու անհրաժեշտության մասին, ասաց, թե Ադրբեջանը պարտադրված էր «հակահաբեկչական օպերացիա» անցկացնել, և ավելացրեց, թե հիմա վերստին ստեղծվել է խաղաղություն հաստատելու հնարավորություն, որը Հայաստանը չպետք է բաց թողնի:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր համերաշխությունը հայտնեց արցախահայերին, կոչ արեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, հարգել արցախահայության իրավունքները: Նա ասաց, որ անհրաժեշտ է վերականգնել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ավարտին որևէ հայտարարություն կամ բանաձև չընդունվեց:

Խաղաղ բնակչության բռնի տեղահանումը խիստ արձագանքի կարժանանա ԵՄ կողմից

Ադրբեջանի պատասխանատվությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, այդ թվում՝ իրենց տներում առանց վախի և խտրականության ապրելու իրավունքը, խաղաղ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ ճանապարհով խիստ արձագանքի կարժանանա Եվրամիության կողմից, հայտարարել է Միության արտգործնախարար Ժոզեպ Բորելը։ Տարածած հայտարարությունում բարձր ներկայացուցիչը շեշտում է, որ Եվրամիությունը պատրաստ է «համապատասխան գործողություններ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»։

Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և հրադադարի պահպանման հույս հայտնել, կոչ արել Բաքվին ու Ղարաբաղի հայերին անհապաղ ու թափանցիկ բանակցություններ սկսել: «Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին հումանիտար հասանելիություն տրամադրել, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումների։ Մարդասիրական կազմակերպությունները պետք է կարողանան ազատորեն գործել և Եվրամիությունն ու անդամ երկրները պատրաստ են հումանիտար աջակցություն տրամադրել», - նաև նշված է հայտարարությունում։

Հայտարարությունում նաև ասվում է, որ Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը և Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. - «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը ժողովրդավարական ճանապարհով ընտրված Հայաստանի իշխանություններին, կայունությանը, անվտանգությանը և ժողովրդավարական բարեփոխումներին»։
Աջակցություն հայտնելով Եվրոպական խորհրդի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ բարձր ներկայացուցիչը դրանք վերսկսելու կոչ է անում։

Հունգարիան արգելափակել է ԼՂ-ի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը

Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, բայց Հունգարիան արգելափակել է այն: Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։ Նա նշել է, որ տեղեկությունը ստացել է եվրոպական դիվանագիտական երեք տարբեր աղբյուրներից։

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների, Հայաստանին և Արցախին օգնության օրինագիծ ԱՄՆ Սենատում

Ամերիկացի սենատորները օրինագիծ են ներկայացրել, որը պատժամիջոցներ է առաջարկում Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, ինչպես նաև օգնություն Հայաստանին և Արցախին: Այս մասին հայտնում է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է տարածված փաստաթղթում, «Աջակցելով հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» վերնագրված օրինագծով «հումանիտար օգնություն կտրամադրվի Լեռնային Ղարաբաղի հայերին և թույլ չի տրվի անվտանգության ոլորտում լրացուցիչ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը»։

Ըստ «Ազատության», Նախաձեռնությունը Վաշինգտոնի վարչակազմին թույլ է տալիս Հայաստանին ներառել օտարերկրյա պետություններին ֆինանսական ռազմական օգնություն տրամադրելու ծրագրում, «մշակում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու ծրագիր և պատժամիջոցներ է սահմանում» Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրանց գործողությունների համար։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5384 անգամ
Լրահոս
Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am