Լեզուդ չի պտտվո՞ւմ մի համարձակ բան ասես․ Վարդան Օսկանյանը՝ Արարատ Միրզոյանին (video)

Ես հիմա խոսում եմ ոչ որպես նախկին արտաքին գործերի նախարար, այլ պարզապես Հայաստանի քաղաքացի, պատիվ ունեցող քաղաքացի, որ այս վերջին շրջանի բոլոր իրադարձությունների ներքո ուղղակի նվաստացած է զգում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Ադրբեջանի ԱԳՆ-ի ելույթին չեմ ուզում անդրադառնալ, դա իրենց գործն է, ամբողջությամբ կեղծիք է, իսկ ահա Արարատ Միրզոյանի ելույթը կարելի էր համարել ինչ-որ չեզոք միջազգային կազմակերպության ներկայացուցչի զեկույց, որում պարզապես կոչ է արվում անվտանգության խորհրդի անդամներին ինչ-որ քայլեր անել և ապահովել Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները,- ասաց Օսկանյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Արարատ Միրզոյանի ելույթին:

Արարատ Միրզոյանից սպասում էի ոչ թե լսել, որ Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի, այլ պիտի ասեր շատ ավելին. արցախցին վաստակել է այդ իրավունքը։ Մի՞թե չի կարողանում լեզուն պտտել, ավելին ասել, համարձակ խոսել՝ ի պաշտպանություն Արցախի, Հայաստանի։ Պետք էր ասել՝ այսքանից հետո ինչպե՞ս եք պատկերացնում, որ Արցախի ժողովուրդն ապրի ավտորիտար ռեժիմի ներքո։

Չէ՞ր կարող ասել, որ Արցախի ժողովուրդը չի կարող Ադրբեջանի սովորական քաղաքացի լինել, ինչպես Ադրբեջանի ԱԳՆ-ն է պնդում, չէ՞ր կարողանում ասել, որ այս ժողովուրդը, տարածքը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չեն եղել, չէիր կարողանում ասել, որ սովետական տարիներին Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, որ երեսուն տարի ժողովրդավար համակարգում են ապրել, 5-րդ նախագահ են ընտրել, մինչդեռ Ադրբեջանում իշխանությունը ժառանգաբար է փոխանցվում. այդտեղ նստածներն այդ լեզուն են հասկանում, խոսեիր այդ մարդկանց հասկանալի լեզվով, խոսեիր ժողովրդավարությունից, արցախցիների իրավունքներից, ինքնորոշման իրավունքից։ Չէ՞իր կարող ասել, որ այդ ժողովուրդը նվազագույնը ինքնավարության իրավունք ունի։

Ավելին՝ տեսանյութում։

դիտվել է 1395 անգամ
Լրահոս
Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am