Արցախում ամենուր սովյալ ու հուսահատ մարդիկ են. Տարհանումն այլընտրանք չունի. Գեղամ Բաղդասարյան

Ուրիշ ելք չկա՝ Արցախի իշխանությունները պետք է դիմեն միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին ու Եվրամիությանը՝ առաջարկելով-պահանջելով իրենց հովանու ներքո իրականացնել մարդկանց տարհանում։ Հայաստանը չի անելու դա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամեն դեպքում, ճիշտը Արցախի ղեկավարության դիմումն է, իրավաքաղաքական և բոլոր այլ առումներով ճիշտը դա է։ Թող աշխարհը արձագանքի, Հայաստանն էլ հետը։

Արցախցիների փոքրիշատե բնականոն կենսագործունեության համար ոչ մի պայման չկա արդեն, բացարձակապես ոչ մի։ Ադրբեջանական զինուժը բոլոր բնակավայրերի մատույցներում է, նրա վերահսկողության տակ են բոլոր ճանապարհային առանցքային հանգույցները։ Ու ոչ մի դեպքում հետ չի գնալու, անգամ եթե ՄԱԿ-ի բանաձև լինի։ Իրենց վաղեմի քարոզչական թեզերն են օգտագործելու ՄԱԿ-ի նախորդ բանաձևերի վերաբերյալ։ Սովյալ ու հուսահատ մարդիկ են ամենուր։ Տարհանումն այլընտրանք չունի։

Եթե անգամ պատկերացնենք այնպիսի մի անհավանական տարբերակ, որ Եվրամիությունը հարյուրավոր դիտորդներ է ուղարկում Արցախ, ապա միևնույն է՝ քիչ բան է փոխվելու պատանդառված բնակչության կյանքում։ Եթե անգամ պատկերացնենք այնպիսի մի ֆանտասմագորիկ տարբերակ, ըստ որի ՄԱԿ-ը կամ ՆԱՏՕ-ն խաղաղապահ զորք է մտցնում Արցախ ու ամեն մի տան մոտ մի զինվոր կանգնած կլինի, դարձյալ դա կյանք չի լինելու, այլ դժոխքի լայթ տարբերակ։

Ովքեր այլ կարծիք ունեն՝ պիտի պատկերացնեն հետևյալը։ Արցախում ճարահատ մնացած մարդկանց ստիպելու են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ։ Ստիպելու են սովորել ադրբեջաներեն՝ ատելության լեզուն, այն լեզուն, որով տասնամյակներ ի վեր հայատյաց քարոզչություն է տարվել։ Ստիպելու են դպրոցներում անցնել «Ադրբեջանի պատմություն» առարկան, որի դասագիրքը լեցուն է լինելու հայատյացությամբ ու հայկականության նվաստացմամբ։ Բայց նույնիսկ դա չէ ամենասարսափելին։ Արցախցի փորձագետ Անուշ Ղավալյանը մի իրավիճակի մասին է գրել, որն առաջին հայացքից նույնպես ֆանտասմագորիկ է թվում, բայց, ցավոք, շատ ավելի իրական է, ցավալիորեն իրական։ Խնդիրը հետևյալն է։ Արցախցի երիտասարդները որտե՞ղ պիտի ծառայեն։ Բնականաբար, ադրբեջանական բանակում։ Պատկերացնու՞մ եք այդ բանակում մեր երիտասարդների վիճակը։ Հիմա մեկ այլ բան պատկերացրեք՝ Ադրբեջանը պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ, ու մեր հայազգի զինվորներն էլ պիտի մասնակցեն... Ահա ինչպիսի դժոխային ու հրեշավոր վիճակում ենք հայտնվել։

Ռուսները չեն ուզում, որ արցախցիները դուրս գան։ Ռուսներն ուզում են, որ բնակչության զգալի մասը մնա, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը։ Ադրբեջանն էլ ժամանակավորապես չի ուզենա, որ արցախցիները դուրս գան։ Բաքուն ուզում է մի «քաղաքակիրթ» «վիտրինա» ստեղծել ու խոսել իրենց երկրում «հանդուրժողականության» առկայության մասին՝ դրանով իսկ մաքրելով իր բոլոր վայրագություններն ու գազանությունները։ Ու հետո՝ հարմար պահի, դարձյալ սկսի կոտորածը։ Արևմուտքը ևս առայժմ հակված չէ տարհանման գաղափարին, քանի որ ստիպված պիտի լինի ընդունել իր աչքի առաջ կատարված էթնիկական զտումը և իր ամոթալի «անզորությունը»։

Բայց ամեն ինչ մեզնից է կախված։ Եթե Արցախի իշխանությունը խելամիտ, հետևողական ու համարձակ լինի, ապա կարող ենք հասնել մեր նպատակին։ Արցախի ղեկավարությունն էլ է ծուղակի մեջ, և նրան սպառնալիքներով ստիպում են ընդունել ադրբեջանցիների ու ռուսների ծրագիրը։ Բայց Արցախի բնակչությունն այլ ելք չունի՝ պիտի սեփական իշխանություններին ստիպի դիմել միջազգային հանրությանը։

Պետք չէ մարդկանց կյանքերը դարձյալ մտցնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ, չպիտի թույլ տանք դա։ Երեք պատերազմ տեսած, ահավոր կորուստներ ունեցած, սով ու զրկանքներ տեսած մարդիկ վերջապես պետք է իրավունք ունենան ապրելու մարդկային կյանքով։ Մեր զավակներին պիտի շանս տանք ստեղծագործ ու արժանապատիվ կյանքով ապրելու։

Կազմակերպված տարհանումը մի առավելություն էլ ունի՝ կկարողանանք տեղափոխել ու փրկել մեր հոգևոր-մշակութային շարժական արժեքները և պետական արխիվը։

Ամեն դեպքում, կարծում եմ, մարդկանց պիտի ընտրության հնարավորություն տրվի։ Թող յուրաքանչյուր մարդ անհատական որոշում կայացնի։ Բայց այդ հնարավորությունը պիտի կարողանանք ապահովել»։

դիտվել է 339 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am