10 տարվա զրոյական արդյունքով մենախաղը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց պաշտոնական Անկարային` դեռ 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով», - հայտարարեց Սերժ Սարգսյանը` տեղեկացնելով` պատրաստ է առ ոչինչ համարել այդ փաստաթղթերը մինչև հաջորդ գարուն, երբ ըստ էության կլրանա իր պաշտոնավարման ժամկետը: «Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», - հայտարարեց Սերժ Սարգսյանը: Փաստացի, ՄԱԿ-ի ամբիոնից Ս.Սարգսյանը վերջակետ դրեց «Ֆուտբոլային դիվանագիտությանը», որի հետ անձամբ ինքը մեծ հույսեր էր կապել ու տարիներ առաջ, առաջին անգամ Մոսկվայում 2008-ին խոսեց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին, ապա ստորագրվեցին Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: Այսօր, գրեթե 10 տարի անց այս գործընթացից, այսօր Սերժ Սարգսյանը միջազգային ամենաբարձր ամբիոնից փաստեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալումը: 2018-ին կլրանա ոչ միայն նրա` նախագահի պաշտոնավարման ժամկետը, այլև այն 2008-ի բացված պատուհանի տասնամյակը: Դա կորսված տասնամյակ էր` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար: Իհարկե, բոլորի համար պարզ է, որ գործընթացի տապալողը Անկարան էր, բայց արդյո՞ք պաշտոնական Երևանը չէր հաշվել նման ընթացքը, այն փաստը, որ Թուրքիան երբեք չի մոռանալու Ղարաբաղյան խնդիրը: Այսօր արդեն Սերժ Սարգսյանն ամրագրում է, որ պաշտոնական Երևանն այլևս հույս չունի, որ պաշտոնական Անկարան առանց նախապայմանների կվավերացնի այդ արձանագրությունները: Անշուշտ, ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով` Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, վերջնաժամկետ ներկայացրեց Թուրքիային, շեշտելով՝ եթե առաջիկայում այս հարցում դրական տեղաշարժեր չլինեն, ապա Հայաստանը 2018 թվականի գարնանն այդ արձանագրությունները չեղյալ կհամարի: Բայց այդ վերջնաժամկետը անհուսության վերջնաժամկետ է: Ամենայն հավանականությամբ Անկարան որևէ կերպ կարձագանքի Սերժ Սարգսյանի ելույթին: Բայց անկախ ամեն ինչից` այսօր, «Ֆուտբոլային դիվանագիտությունից» գրեթե 10 տարի անց, պետք է արձանագրել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մշուշն ավելի թանձրացած է, քան նախկին անորոշության ընթացքում: Թեև Թուրքիայում Հայոց Ցեղասպանության նկատմամբ ընկալումների փոփոխությանը վերջին տարիներին, այնուամենայնիվ, չի մնացել որևէ հույս, որ պաշտոնական Անկարան առանց ԼՂ խնդրի` կարող է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել: Իսկ Սերժ Սարգսյանին մնում էր վերջում պահել Հայաստանի արժանապատվությունը` թողնելով Թուրքիայի ուսերին կարգավորման գործընթացի տապալողի դերում: Ի դեպ, նկատենք, որ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է ղարաբաղյան խնդրին` նշելով, թե միջազգային հանրությունը պետք է առավել մեծ ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունները կարգավորելու համար: Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ասել է. «Մենք երբեք չպետք է մոռանանք` ցանկացած ճգնաժամ, որ անտեսում ենք այսօր, կարող է վաղը վերածվել տարածաշրջանային և միջազգային հակամարտության»: Միջազգային համայնքին ուղղված ելույթում Թուրքիայի առաջնորդը խոսել է նաև սիրիական ճգնաժամի, ահաբեկչության դեմ պայքարի, Պարսից ծոցում` Կատարի ու արաբական երկրների միջև շարունակվող հակամարտության մասին: Անդրադառնալով տարածաշրջանի խնդիրներին` Էրդողանը վերստին դատապարտել է Իրաքի քրդերի` անկախության հանրաքվե անցկացնելու որոշումն ու կոչ արել խուսափել քայլերից, որոնք կարող են նոր հակամարտությունների ու ճգնաժամերի պատճառ դառնալ: Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեման Էրդողանը վաղուց է մոռացել... Մետաքսյա Շալուց

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am