Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է. Տիգրան Աբրահամյան
Դիտել նաև
Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ արցախցիների իրավունքների պաշտպանության խնդրի արծարծումը
Տավուշում բնակվող 561 արցախցի ընտանիքներից 3-ն է ապահովվել բնակարանով
ԵԺԿ-ն իր բանաձևում կոչ է արել ազատ արձակել գերիներին, անդրադարձել արցախահայերի վերադարձի իրավունքին
Իշխանություններին ինչ-որ բան պարտադրելու համար ակտիվ գործողություններ են պետք․ Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ: Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «9-ամսյա բլոկադայի` սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների բացակայության պայմաններում` արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են:
Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց, որովհետև նույնիսկ այս անմխիթար պայմաններում մարդիկ «բոյ են տալիս»:
Իրադրությունը զուտ ծայրահեղ ծանր գնահատելով անհնար է հստակ նկարագրել այն վիճակը, որում այս պահին մեր հայրենակիցներն են»:
