ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 21-ին մամուլի համար տարածված հայտարարության մեջ ասված է,որ Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը սպառնալիք է Իրաքի կայունությանը, այն կարող է դժվարացնել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
«Անվտանգության խորհրդի անդամ պետություններն «անհանգստություն են հայտնել հաջորդ շաբաթ միակողմանի կարգով հանրաքվե անցկացնելու Քրդստանի տարածաշրջանային կառավարության պլանների հնարավոր ապակայունացնող ազդեցության կապակցությամբ»: «Հանրաքեն, ինչպես պլանավորվում է, կկայանա այն ժամանակ, երբ շարունակվում են գործողություններն ԻՊ-ի դեմ, որոնցում կարեւոր դեր են խաղում քրդական կազմավորումները, եւ կարող է խանգարել 3 մլն փախստականների ու ներքին տեղահանվածների անվտանգ ու կամավոր վերադարձին»,ասված է փաստաթղթում:
ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել է , որ պաշտպանում է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ կոչ է արել Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային իշխանությունների եւ Բաղդադի միջեւ բոլոր վիճելի հարցերը լուծել «Իրաքի Սահմանադրության դրույթներին համապատասխան, երկխոսության ճանապարհով եւ փոխզիջման հիման վրա, միջազգային հանրակցության աջակցությամբ»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը