ՌԴ-ում մինչ այս պահը չեն հասկացել, որ իրենց դաշնակիցը ոչ թե Հայաստանի իշխանությունն է, այլ հայ ժողովուրդը. Ղազինյան
Ռուսաստանում մինչ այս պահը չեն հասկացել, որ իրենց դաշնակիցը ոչ թե Հայաստանի իշխանությունն է, այլ հայ ժողովուրդը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Վրեժխնդիր են լինում Հայաստանի իշխանությունից, վնասում են հայ ժողովրդին ու քանդում հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը:
Կկորցնեն հայ ժողովրդի՝ Ռուսաստանի նկատմամբ հավատն ու վստահությունը, կկորցնեն Հայաստանը և այլևս ոչ մի ռուսամետ իշխանություն ի զորու չի լինի շտկել իրավիճակը:
Մոտենում ենք կրիտիկական սահմանին», - գրել է Ղազինյանը։