Որ ուժը որ վարչական շրջանում է ավելի ուժեղ եղել

«Փաստ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են բոլորին։ Սակայն ոչ պակաս հետաքրքիր է, թե մասնակից ուժերից որ մեկը որ համայնքում է առավել շատ քվե ստացել։ Ներկայացնենք ավագանու կազմ անցած 5 ուժերի տվյալները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ամենամեծ աջակցությունը տվել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ համապատասխանաբար 46,9 և 46,4 տոկոս։ Էրեբունիում ՔՊ-ն ստացել է 37,1 տոկոս։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն ամենաքիչ քվեն ստացել է Արաբկիրում՝ 25,5 տոկոս։ Համեմատաբար ցածր են եղել տոկոսները նաև Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը լավագույն արդյունք ունեցել է Նոր Նորքում՝ 20 տոկոս։

Հայկ Մարությանի գլխավորած ցուցակը 19,8 տոկոս ստացել է Ավանում, 19,7 տոկոս՝ Մալաթիա-Սեբաստիայում։ «Մայր Հայաստան» դաշինքը ևս ամենամեծ տոկոսները ստացել է Արաբկիր վարչական շրջանում՝ 19,7։ Երկրորդ «հաջողակ» տարածքը Անդրանիկ Թևանյանի գլխավորած ուժի համար եղել է Կենտրոնը՝ 19,1 տոկոս, երրորդը՝ Ավանը՝ 17,7 տոկոս։ «Հանրապետություն» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Արտակ Զեյնալ յանը, 0,1 տոկոսային կետի տարբերությամբ ամենամեծ վստահություն տվել են Դավթաշեն, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում՝ համապատասխանաբար, 11,8-11,7-11,6 տոկոս։

Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցությունը լավագույն արդյունք է ունեցել Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում՝ 10,6 տոկոս։ Հաջորդը Շենգավիթ համայնքն է՝ 10,1 տոկոս։ Ի դեպ, հավելենք, որ ՔՊ-ից բացի մյուս չորս ուժերը վատագույն արդյունք ունեցել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2029 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am