«Ժամանակ» թերթը գրում է. «Վարդենիսում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները նոյեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարելու են Արամ Հարությունյանին, ով, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, մտերմիկ շրջապատի հետ մեկնել է ՌԴ և արդեն նշում է իր «դաբրոն»։ Բացի իշխանական լծակներից, ըստ մեր աղբյուրների՝ Հարությունյանը հայտարարել է, որ հիմնական օգնությունը ստանալու է եղբորից, ով Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն է և շուրջ 400 աշխատակից ունի, որոնց և նրանց ընտանիքի անդամներին թեկնածուն համարում է իրեն ձայն տվող։ Վարդենիսի մեր աղբյուրները պնդում են, որ տուն-ինտերնատի տնօրեն ու ապագա թեկնածուի եղբայր Արտակ Հարությունյանը ժամանակին փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել էր, իսկ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ և ներկայումս իշխանական թեկնածու դառնալու մեծ շանս ունեցող Արամ Հարությունյանի անունն էլ կապվում է, ժողովրդի լեզվով ասած, «Փարոսների» մութ գործերի հետ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը