«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը Կենտրոն վարչական շրջանի 9/47 ընտրատեղամասում մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը։
«Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը, և մենք ապավինում ենք ժողովրդի քվեին։ Ես սրանից առաջ արդեն հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, բնական է, որ ավելի բարձր մանդատից չես հրաժարվում ավելի ցածրին գնալու համար։ Այս առումով շատ կարևոր եմ համարում բացատրելը, որ այս ընտրություններում փաստացի Էրդողանը կարող է իր դերակատարումը պաասեցնել կամ ավելացնել։ Մենք պատերազմի և խաղաղության ընտրության մեջ ենք։ Էրդողանն արդեն 2020 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու փորձեր է արել և 44-օրյա պատերազմից հետո մտել է տարածաշրջան, իսկ 2021 թվականին բառի բուն իմաստով աջակցել է Նիկոլ Փաշինյանին վերարտադրել իր իշխանությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց թեկնածուն։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը